ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենթի է ենթարկել Դոնալդ Թրամփին

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին անվստահության քվե հայտնելու, նրան  իմպիչմենթի ենթարկելու հանգամանքը արդեն վաղուց էր համարվում անխուսափելի: Մոտ 8 ժամ տևած քննարկումներից հետո Ներկայացուցիչների պալատը՝ 230 կողմ, դեմ՝ 197-ը ձայներով իմպիչմենթի ենթարկեց նախագահին. հայտնում է voanews.com-ը:

Շարունակությունը Կոնգրեսի վերին պալատում է՝ Սենատում, որտեղ կանցկացվի դատավարություն, ինչպես նախատեսված է երկրի  Սահմանադրությամբ: Այս ճանապարհով են անցել նաև Ամերիկայի նախագահներ Բիլ Քլինթոնը` 1998 թվականին, և Էնդրյու Ջոնսոնը` 1868-ին, նրանցից որևէ մեկի դեպքում, սակայն, գործընթացն ավարտին չի հասել, և ԱՄՆ պատմության մեջ որևէ նախագահ մինչ օրս պաշտոնանկ չի արվել իմպիչմենթի միջոցով:

Թրամփը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու համար Քվեարկությունից րոպեներ անց ձայների գրեթե նույն հարաբերակցությամբ հավանության արժանացավ նաև նախագահին առաջադրված երկրորդ` Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքը:

Այսպիսով, Դոնալդ Թրամփը դարձավ Ամերիկայի պատմության մեջ երրորդ նախագահը, որն իմպիչմենթի է ենթարկվել Ներկայացուցիչների տանը:

Նշենք, որ աղմկահարույց այս քննությունը սկիզբ առավ ԱՄՆ նախագահի ու Ուկրաինայի նորընտիր առաջնորդի հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Ընդդիմախոսները պնդում են` Թրամփն այդ զրույցի ընթացքում փորձել է ճնշում գործադրել Զելենսկու վրա` պահանջելով քրեական հետապնդում սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ: