Ամանորի համար նախատեսված 325 մլն-ի զգալի մասը տրվում է արտոնյալ դարձած «Ֆակտորի փրոդաքշն»-ին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում կազմակերպվող ամանորյա միջոցառումների համար նախատեսված 325 մլն դրամի զգալի մասը տրվելու է արդեն արտոնյալ դարձած «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին: Ընկերությունը, որը տոնական օրերին ապահովելու է գեղարվեստական մասը, ծառայությունների դիմաց վճարվելու է 138 մլն դրամ կամ 290 հազար դոլար: Այս մասին Factor.am-ին փոխանցում են Երևանի քաղաքապետարանից:

Այնուհետ, երկրորդ խոշոր հատկացումը կատարվել է «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին՝ 106,5 մլն դրամ: Ընկերությունն իրականացնելու է դեկորացիաների պատրաստում, կրպակների պատրաստում, մոնտաժում և ապամոնտաժում:

Ձայնային, լուսային, լեդ էկրանների վարձակալություն և սպասարկման համար «Լայթ Դիզայն» ՍՊԸ-ին կվճարվի նախատեսված գումարից  37 մլն դրամ, իսկ ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի համար «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ- ին կտրվի 44 մլն դրամ:

Փաստորեն, ստացվում է, որ ամենորյա միջոցառումների համար նախատեսված միջոցների զգալի մասն ուղղվելու է «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին:  Ուշագրավ է, որ արդեն իսկ ընտրված ընկերություններից «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն գրեթե մշտապես ներգրավված է մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպմանը, որի համար հանրային միջոցներից մեծ ներդրումներ են կատարվում:

Factor.am-ը դեռ նախորդ տարի գրել էր, որ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 30 մլն դրամ էր վճարվել միայն Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության համար: Մեկ այլ պայմանագրով էլ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 24 մլն դրամի կամ 49 հազար 300 ԱՄՆ դոլարի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը տոնական միջոցառումներ էր պատվիրել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերվա համար:  Իսկ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի համար ծախսվել էր 71 մլն դրամ:

«Ֆակտորի փրոդաքշն»-ին էր բաժին հասել նաև Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսված 108,5 մլն դրամի 25 մլն 20 հազար դրամը՝ կրկին մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով:

«Մեդիալաբ»-ի փոխանցմամբ էլ «Ֆակտորի փրոդաքշնը» ծառայություններ է մատուցել նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է 76 մլն 135 հազար դրամ, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-12-ը անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայություններ մատուցելն արժեցել է 54 միլիոն 790 հազար դրամ: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ Հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը։ Նրանք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ վերջինի ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։ Այսպիսով հեղափոխությունից հետո, չհաշված այս տարվա ամանօրյա միջոցառումները, «Ֆակտորի փրոդաքշն»-ին պետական և համայնքային բյուջեներից փոխանցվել է 210 մլն դրամ: Սա համարժեք է 440 հազար ԱՄՆ դոլարի:

 

Նարեկ Կիրակոսյան