ԱԱԾ-ում դժգոհ են հեղափոխությունից․ փորձում են վարկաբեկել հեղափոխությանն ակտիվ մասնակցած մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 16:44
Հայաստանի երկաթուղու կառավարման իրավունքը հնարավոր է Ղազախստանին վաճառվի․ Միրզոյան
01.09.2026 | 16:30
Արտահանման աճ՝ դեպի ԵՄ և Չինաստան. իրավիճակային գործո՞ն, թե՞ կայուն դինամիկա
01.09.2026 | 16:19
Եղիշե Մելիքյան. «Մխիթարյանի օրինակը դաստիարակում է ֆուտբոլիստներին»
01.09.2026 | 16:06
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն բաց է Հայաստանի հետ երկխոսության համար ու կատարում է պայմանագրի բոլոր կետերը․ Օլեգ Բելոզերով
01.09.2026 | 15:55
«Փյունիկը» հաստատեց Կառլեն Հովհաննիսյանի տեղափոխությունը ռուսական ակումբ
01.09.2026 | 15:41
Մենք ունենք իրական, գործող խաղաղություն, բայց չունենք խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան
01.09.2026 | 15:30
Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է
01.09.2026 | 15:19
Պուտինն ու Ալիևը շփվել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 15:10
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է // Փաշինյանը ելույթ է ունեցել Շանհայում․ ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 15:10
Արման Ծառուկյանը պատմել է՝ ինչու է մենամարտերին պատրաստվում տարբեր երկրներում
01.09.2026 | 14:53
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում  TRIPP-ի միջոցով․ Փաշինյանի հայերեն ելույթը՝ Բիշքեկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 14:48
Հարավային Կովկասը՝ հակամարտությունների նախկին գոտին, վերածվում է խաղաղության գոտու․ Ալիև
01.09.2026 | 14:35
Աերացիայի բնակիչները կշարունակեն ապրել տնակներում․ քաղաքային իշխանությունն ու բնակիչները համաձայնության են եկել 
01.09.2026 | 14:26
Լավատեսորեն ենք տրամադրված․ Օվերչուկը՝ Փաշինյան-Պուտին սպասվելիք հանդիպման մասին
01.09.2026 | 14:23
Կաշառք, փողերի լվացում, պետական միջոցների վատնում․ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Բոլորը

Նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանի ստեղծած հանձնախումբը պահանջում է փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը․ «Որոշ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի շուրջ հարյուր գործիչներ ի պաշտպանություն նախագահ Քոչարյանի հանդես եկան հայտարարությամբ։ Նրանք իշխանությանը կոչ էին անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը Մարտի 1-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին։ Նրանք նաև հույս էին հայտնում, որ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա»,- այսօր ասել է Աղվան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ այդ հայտարարության տակ արդեն 60 հազար քաղաքացու ստորագրություն կա։

Factor TV-ն Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեց՝ որքա՞ն է Աղվան Վարդանյանի նախաձեռնության՝ հաջողության հասնելու հնարավորությունը․ «Հույս ունեմ՝ դա պարտիզանական պայքարի շրջանակներում չէ։ Լավ է արել, դա իր քաղաքացիական իրավունքն է և յուրաքանչյուրը պետք է օգտվի այդ իրավունքից, թող հաջողեն, ի՞նչ է եղել։ Ես կարծում եմ՝ կձախողվի իհարկե։ Արդարադատությունը ստորագրահավաքների միջոցով չէ, որ իրականացվում է, մյուս կողմից էլ արդարադատական ողջ համակարգը Քոչարյանի ու նրա հաջորդի հիմնադրած համակարգերն են՝ նրանց նշանակած մարդկանցով, և եթե կարծում են ստորագրություններով իրենց նշանակած դատավորների վրա կարող են ազդել, իրենք պիտի ջանքեր ներդնեն»։

Իսկապե՞ս 60 000 քաղաքացի ցանկանում է Ռոբերտ Քոչարյանի ազատությունը, այս հարցին Լևոն Բարսեղյանը ծիծաղով արձագանքեց․ «Գուցե կա, գուցե՝ չկա։ Արտառոց բան չկա դրա մեջ»։

Բայց մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը մշտապես նրա իրավունքների խախտումների մասին է բարձրաձայնում, մասնավորապես նշում են, թե «Մարտի 1»-ի գործի դատաքննությունը կարող է տևել 5-6 տարի, և վերջում հնարավոր է՝ Քոչարյանը արդարացվի, արդյոք նա պետք է այդքան տարի կալանքի տա՞կ մնա, Լևոն Բարսեղյանը այսպես մեկնաբանեց․ «Ո՞վ է մեղավոր։ Ես մեղավո՞ր եմ, որ Քոչարյանենց կառուցած արդարադատության համակարգը այդպես է աշխատում։ Ծանր հարցերով կարող են լինել տևական դատաքննություններ այդ թվում՝ խափանման այսպիսի միջոց ընտրելով։ Որքան գիտեմ՝ դատարանը համարել է, որ դատաքննության ընթացքի վրա չազդելու համար հարկավոր է խափանման այսպիսի միջոց կիրառվի։ Այդ նույն դատարանները որոշում էին, որ ցույցին մասնակցելու համար հարկավոր է կալանավորել մարդուն մինչև գործը կավարտվի։ Բազմաթիվ անմեղ մարդիկ են կալանավորված եղել»։

Հայտնի է, որ վերջերս ԱԱԾ-ն տարածած հայտարարությամբ զգոնության կոչ էր արել իրավապաշտպան Արթուր Սաքունցին, նաև ընդունել, որ տարիներ շարունակ քաղհասարակության ներկայացուցիչներին տեսադաշտում են պահել։ Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ ԱԱԾ-ն փոխե՞լ է իր բնույթը և դերը հեղափոխությունից հետո, ինչո՞ւ ենք այսօր ԱԱԾ-ից այսպիսի հայտարարություններ լսում․ «Դե գոնե հիմա խոստովանում են՝ էն պատմության պես՝ «խոստովանեցի՞ր զավակս»։ Հիմա իրենք վերջապես խոստովանեցին, որ զբաղված են եղել և հիմա զբաղված են հասարակական մի շարք՝ իրենց համար տհաճ կազմակերպությունների գաղտնալսումներով և հսկումներով։ Իրենց բախտը պիտի բերի, որ այդ ամբողջը օրենքի շրջանակներում արված լինի, որովհետև երբևէ բացվելու են այդ գործերը և տեսնելու ենք՝ հսկումների մեջ դատարանների որոշումներ կա՞ն, թե՞ չկան։ Այն, որ ԱԱԾ-ն փակ համակարգ է և դժգոհ են հեղափոխությունից դա երևում է։ Հիմա իշխանությունների դեմ խոսելն իրենց համար շատ դժվար է, մնում է խոսել նրանց դեմ, ովքեր մասնակցել են հեղափոխությանը ակտիվորեն և «գոնե նրանց խաթրին կպնենք, փորձենք վարկաբեկել։ Վիրավորական արտահայտությունները, որ Սաքունցի հասցեին արել․․․ հարգելինե՛րս, բան ունեք անելու գնացեք օրենքով արեք, նստել տեքստեր գրելը ուղղակի պարապության նշան է»,- ասաց Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: