Ռազմարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը կրկնապատկվելու է․ Հակոբ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

2020 թվականին ռազմարդյունաբերական համալիրին հատկացվող գումարները կրկնապատկվելու են։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի տնտեսումների հաշվին վերաբաշխումից շուրջ 1 մլրդ դրամ հավելյալ գումար է հատկացվել ռազմարդյունաբերական համալիրին՝ նոր մշակումներ և նոր պրոեկտներ սկսելու տեսանկյունից։

«Դա շուրջ 2 ամիս առաջ է եղել, և այդ 2 ամսվա ընթացքում մենք ռեալիզացրել ենք այդ գումարը»,- տեղեկացրեց Հակոբ Արշակյանը։

Նա կարևորեց այն փաստը, որ ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ։

«Ըստ էության՝ մենք Կառավարությունում ստեղծել ենք մի իրավիճակ, երբ կա ռազմարդյունաբերությամբ զբաղվող նախարարություն, որի հիմնական առաքելությունը, այսպես ասած, տեխնոլոգիաները կիրառելով և հնարավորությունները կիրառելով, ստեղծել ռազմարդյունաբերական ոլորտում նոր մշակումներ՝ զենքի, զինամթերքի, սպառազինության արդիականացման ծրագրեր իրականացնել և հնարավորություններն ընդլայնել։

Ունենք Պաշտպանության նախարարություն, որի խնդիրը պաշտպանությունն ապահովելն է, և այստեղ նաև բալանսավորված մոտեցում ենք ունենում։ Ի դեմս մեր նախարարության՝ ունենում ենք արտադրող և մատուցող՝ տեղական արտադրանքի տեսակետից, և ի դեմս ՊՆ-ի՝ դրանք օգտագործող և գնող։ Այս տարանջատումը հստակ արել ենք, և դա բալանսի է բերում մեր խոսակցությունը, դա արդեն ակնհայտ է։ Ուզում եմ արձանագրենք, որ սա շատ կարևոր փոփոխություն է։ Արտադրողը և սպառողն իրարից տարանջատվել են»,- ընդգծեց Արշակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։