Ոստիկանները սկսեցին ծեծել, գլուխս պատռվեց, ուշագնաց եղա, արյունահոսում էի. քաղաքացին հայտարարում է խոշտանգման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor TV-ի խմբագրություն դիմած Երևանի բնակիչ 41-ամյա Արման Թովմասյանը պնդում է, որ այս տարվա հունվարի 4-ին Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքի ոստիկանները խոշտանգել են իրեն: Գիշերվա ժամը 1-ին կենցաղային հարցի շուրջ վեճն այնքան է թեժացել, որ կինը ոստիկանություն է հրավիրել։ Բայց, ըստ տղամարդու, փոխարենը ոստիկանները հանդարտեցնեն իրադրությունը, նոր վեճ է բացվել արդեն նրանց հետ:

«Մտել են ներս, վիրավորելով ինձ, ինչպես նաև կնոջս, թե ի՞նչ գործ ունես դու էս պոռնիկի հետ, ես էլ ի պատասխան ոստիկանին, որ կարգին խոսի, իմ կնոջ մասին ես խոսում, ինչ պոռնիկ, ինքը նորից կրկնեց՝ բա որ պռնիկ չլիներ, մենք ի՞նչ գործ պիտի ունենայինք ստեղ: Ես էլ իրեն պատասխանելով, որ դու ես պոռնիկը, չորս ոստիկանով հարձակվել են, ինձ ծեծել են տան մեջ։ Գցել էին դիվանին, բռունցքներով և ոտքերով հարվածներ էին հասցնում մարմնիս տարբեր մասերին»,- ասաց Արման Թովմասյանը։

Որպես իր նկատմամբ ոստիկանական բռնության ապացույց՝ լուսանկարներ է ներկայացնում. մեկում պատռվածք է գլխին, մյուսներում՝ վնասվածք աջ ունքի վերին հատվածում ու մարմնի այլ հատվածներում. «Բակում երկու հոգով սպասում էին, էդ երկու հոգով բռնել են ինձ, գցել են գետնին, ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել, ոտից գլուխ արյուն էր գալիս»։

Արման Թովմասյանի պատմելով՝ ծեծը շարունակվել է Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում. «Ոստիկանության բաժանմունքի հենց դեմ-դիմաց ինձ հետևից հարվածել են գլխիս, գլուխս պատռվել է, ուշագնաց եմ եղել, ջուր են լցրել վրես, ուշքի եմ եկել: Ուշքի գալուց հետո ինձ ծեծելով բարձրացրել են երկրորդ հարկ, ձեռնաշղթաներն էնքան էին ամուր կապել, որ էլ ձեռքերիս մեջ արյուն չէր գնում։ Կապտել էին ձեռքերս, գլխիցս արյուն էր գալիս։ Առաջին հարկում էլ սեղանի վրա դեղ են դրել դեմս, կապույտ կոճակ, իբր ցավազրկող դեղ է: Հրաժարվեցի խմել, դրա համար էլ սկսեցին ինձ ծեծել»։

Ծեծը դադարել է, երբ Մալաթիայի բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալը եկել է։ Արմանը պատմում է, որ նախ թույլ են տվել իրեն լվացվել, ապա վերադարձրել են կնոջ տուն, որտեղից բերման էր ենթարկվել։ Փոխել են արյունոտ հագուստը, որ հետքերը կոծկեն։ Այդ ընթացքում, նրա հավաստմամբ, ցավերն ուժգնացել են՝ երկու անգամ ոստիկանության բաժանմունք Շտապօգնության մեքենա են հրավիրել։ Փող չի ունեցել և «Աստղիկ» բժշկական կենտրոնում չի պառկել՝ ստացիոնալ բուժում անցնելու: ՀՔԾ-ում հարուցված գործի շրջանակում հարցաքննված ոստիկանները հերքել են Թովմասյանի կնոջը վիրավորելու, ամուսնու նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները։ Տուժող ճանաչված ոստիկանները նշել են, թե Արման Թովմասյանը վնասվածքները կարող էր ստանալ գետնին ընկնելու, դեմքը տան բակում առկա լվացարանին խփելու, գլխի հետնամասով սեղանին, պատերին ու դռներին հարվածելու հետևանքով։ Թովմասյանի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը ոստիկանները բացատրել են նրա ոչ ադեկվատ վարքագծով, ձեռնամարտի հնարք կիրառելով՝ ոլորել են ձեռքերը և բերանքսիվայր գետնին պառկեցրել: Հարվածներ հասցնելու մասին ոստիկանները լռում են:

«Ոչ մի տեղ ես չեմ ընկել, էդտեղ ընկնելու տեղ չկար, ես էլ փոքր երեխա չեմ, որ ընկնեի կամ ոտքի վրա չկարողանայի կանգնել։ Իմ մարմնական վնասվածքները լրիվ հասցրել են չորս ոստիկանները, ովքեր ժամանել էին մեր տուն»,- ասում է Արման Թովմասյանը։

Ըստ Թովմասյանի՝ ոստիկանները շտապել են վերացնել իր խոշտանգումը ապացուցող արյան հետքերը. «Գետնի վրա խալի է եղել գցած, խալու վրայի արյան հետքերն են կորցրել, բազմոցի վրա արյուն է եղել, հետքերը կորցրել են ինչ-որ եղանակով, որովհետև փորձաքննության եզրակացության մեջ տալիս է, որ արյունն էնքան քիչ է եղել, որ չենք կարողանում իմանալ՝ ում արյունն է»։

ՀՔԾ-ում կարճվել է խոշտանգման համար ոստիկանների դեմ հարուցված քրեական գործը, փոխարենը Արման Թովմասյանն է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում։ Ոստիկանները ցուցմունք են տվել, թե կնոջ հետ վեճի պատճառն իրենց հայտնելու փոխարեն՝ Թովմասյանը հայհոյանքներ է տվել, հարձակվել ու հարվածներ է հասցրել, իրենք ևս մարմնական վնասվածքներ են ստացել։

«ՀՔԾ-ում ոստիկանների տված կեղծ ցուցմունքները հաշվի են առել, իմ ցուցմունքները հաշվի չեն առել, որ ինձ 20 ժամից ավելի պահել են Ոստիկանության բաժանմունքում, էդքան ինձ ծեծել են։ Չորս ոստիկաններին ես ինչպե՞ս կարող էի միաժամանակ վնասվածքներ հասցնել, այն դեպքում, երբ այդ ժամանակ ես եղել եմ ձեռնաշղթաներով»։

Ըստ մեղադրանքի՝ Թովմասյանը հրկիզել է նախկին կնոջ տունը, որի նորոգման համար 2 միլիոն դրամ էր ծախսել, բայց գումարը կինը չի վերադարձրել։ Թովմասյանի շահերը ներկայացնող հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը Factor TV-ին տեղեկացրեց, որ ոստիկաններից բացի՝ Արման Թովմասյանի դեմ ցուցմունք է տվել նաև կինը՝ հաստատելով ամուսնու դեմ ցուցմունքների իսկությունը։ Իր հերթին, փաստաբան Ավետիսյանը բարձրաձայնում է ոստիկանների անօրինական գործողությունների մասին:

«Ես հենց դեպքի հաջորդ օրը գնացել եմ քննիչի մոտ, տեսել եմ իր վիճակը, նկարել եմ քննիչի սենյակում: Իրեն նույնպես մարմնական վնասվածք են պատճառել, ծեծել։ Ինքն ասում է՝ հետևիցս հարվածել են Ոստիկանության շենքի մուտքում, ուշագնաց եմ եղել, հետո նստել էին մարմնին և հարվածում էին, ոստիկանները ծեծում էին, ինքն էլ էդպես է ներկայացնում։ Արմանի ասածներին ես հավատում եմ, բայց դա շատ քիչ է, փաստերն այնպիսին են, որ 10 հոգի իր դեմ ցուցմունք են տալիս, և առաջին ցուցմունք տվողը իր իսկ կինն է ու տղան, որ դանակը քաշել էր մեզ վրա, սպառնում էր: Ոստիկաններին զանգեցի, չէին կարողանում կանխել, բոլորին խփում էր, ոստիկաններն իրեն չեն խփել։ Վնասվածքներ առկա են նրանց վրա և ասում են՝ Արմանն է հարվածել մեզ, մուրճը վերցրել՝ սպառնում էր մեզ, խփում էր։ Առաջին ցուցմունք տվողն ու հաստատողն էլ կինն է ոստիկանների հետ։ Ինքը մնում է մենակ այդ պարագայում»։

Փաստաբան Ավետիսյանը կարծում է՝ Արման Թովմասյանին ոչ միայն ծեծել են, այլև խախտելով նրա իրավունքները՝ կեղծիքներ են թույլ տրվել. «Որովհետև բերման ենթարկելուց չորս ժամ հետո տեղեկանք են կազմել, իբր ,իրեն բաց են թողել, այն դեպքում, որ ամբողջ օրը Արմանը գտնվել է Ոստիկանության բաժնում։ Քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալի և պետի ուղեկցությամբ տարել են «Աստղիկ» կենտրոն, հետո տարել են տուն, հագուստը փոխել են, հետքերը վերացրել են, ծեծի են ենթարկել իրեն, ամբողջ հագուստը արյունոտված է եղել, հագուստները վերացրել են»։

Արման Թովմասյանի և ոստիկանների միջև միջադեպի գործի նախաքննության ավարտ է հայտարարվել ու շուտով գործը կմտնի դատական փուլ։ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել  երկու դրվագով՝ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը (արարքը պատժվում է մինչև 5 տարի ժամկետով ազատազրկմամբ), երկրորդ մեղադրանքը գույքի հրկիզումն է (նախատեսվում է 2-6 տարի ժամկետով ազատազրկում):

Ռոբերտ Անանյան