«Հրանտ Մարգարյանի հետ չենք հանդիպել, նրան ՀՅԴ բյուրոյի անդամ չենք ճանաչում»․ ՆԱՈւՄ-ի նախկին անդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
Բոլորը

ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ չենք հանդիպել, որովհետև մենք նրան չենք ճանաչում Հայաստանի կազմակերպության ղեկավար, առավել ևս՝ բյուրոյի անդամ. այս մասին այսօր՝ «ՆԱՈւՄ-ի ընկերներ» միավորման ասուլիսի ընթացքում նշեց Դաշնակցությունից արտաքսված «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախկին անդամ Արտակ Մելիքյանը։

«ԿԳՄՍ նախարարի դեմ ցույցերի մեկնարկից հետո, երբ ուսանողական միությունը չի մասնակցել դրանց, առաջին երկու օրը գերագույն մարմնի անդամները խոսել են մեզ հետ։ Դրանից հետո մեզ հետ Հրանտ Մարգարյանի կողմից ուղարկված մարդիկ են կուլիսային զրույցներ ունեցել։ Գալիս էին և ասում․ «Ինձ ընկեր Հրանտն է ուղարկել, նա տեղյակ չէ կատարվածի մասին, նրան սխալ են զեկուցում, կարող ենք գնալ նրա տուն, դուք պատմեք, ընկեր Հրանտը հարցերը կլուծի»։

Սա ևս մեկ անգամ փաստում է կուսակցության միանձնյա ղեկավարումը»,- ասաց Արտակ Մելիքյանը։

Ըստ նրա՝ վերջին իրադարձություններից ամբողջ կուսակցությունն է տեղյակ․ «Մեծ արձագանքներ կան՝ տարբեր անհատ կուսակցականներից, նաև Հայաստանից, սակայն շարունակում է մեր մասին կեղծ, սուտ, խեղաթյուրված ապատեղեկատվություն տարածվել, որպեսզի կարողանան այլ բան ներկայացնել և սևացնել մեր այս պարկեշտ շարժումը»։

Հիշեցնենք, նախորդ շաբաթ Դաշնակցությունն իր շարքերից հեռացրել էր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 3 անդամների, որոնք դեմ էին արտահայտվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին՝ պնդելով, որ երկխոսության միջոցով հնարավոր է հասնել բարձրացված խնդիրների լուծմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան