«Հեղափոխությունից հետո ինձ մոտ եկած բոլոր օտարերկրյա ներդրողները Ծառուկյանի հետ կապ չունեն». Ռոմանոս Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ

– Պարո՛ն Պետրոսյան, Կոտայքի մարզպետարանում ովքե՞ր են այսօր դիմադրում հեղափոխությանը:

– Մարզպետարանում դիմադրողներ, որպես այդպիսիք, չկան, պարզապես կա ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտություն, ինչի մասին իր խոսքում մասնավորապես նշում էր վարչապետը: Դա անձերով պայմանավորված չէ, դա քաղաքական մշակույթով է պայմանավորված: Անձը, միգուցե, շատ կոմպետենտ է, շատ պարտաճանաչ է, պարզապես, քաղաքական չասեմ, ավելի շատ կառավարման մարմիններում աշխատանքի փորձառությունը, նախկին շրջանից ստացված ժառանգությունը թույլ չի տալիս ավելի նորարար լինել, ավելի հավակնոտ գործել, ինչի արդյունքում տուժում է նաև հեղափոխական այն գործընթացների արդյունավետությունը, ինչի մասին դարձյալ երեկ մատնանշում էր իր խոսքում վարչապետը: Այսինքն՝ այնքան անձերով չէ, որքան կառավարման մշակույթով է պայմանավորված: Եվ շատ դեպքերում, գուցե, անձերի տեղափոխությունից արդյունքը չփոխվի, ավելի շատ ընթացակարգերի, ինստիտուտների, վերապահված գործառույթների, ինչպես նաև լիազորությունների շրջանակների հարցեր են, որոնք ևս կարիք ունեն հեղափոխական փոփոխությունների:

– Օրինակ՝ ինչպիսի՞ ծրագրեր չեք կարողանում իրականացնել այդ, այսպես ասած, մշակութային դիմադրության պատճառով:

– Առարկայական օրինակ բերեմ: Մինչև իմ պաշտոնավարումը, երբ ես յուրաքանչյուր անգամ երթևեկում էի Երևան-Սևան ավտոմայրուղով, միշտ իմ աչքին զարնում էին ավտոմայրուղու երկու կողմերում վեր հառնող չորացած բարդիները: Եվ միշտ ինձ հարց էի տալիս՝ մեր երկրում որևէ պետական, մարզային պաշտոնյա մի՞թե այս պատկերը չի ֆիքսում և հրահանգ չի տալիս՝ լուծել այս փոքր էսթետիկական, բայց շատ կարևոր խնդիրը: Եվ ինձանից պահանջվեց շուրջ չորս ամիս՝ անցյալ տարվա հուլիսից մինչև հոկտեմբեր, նոր միայն ստացվել էտել այդ չորացած բարդիները: Ի դեպ՝ շուրջ 180 խ.մ. վառելափայտ գոյացավ, որը տվեցինք Հրազդանի և շրջակա բնակավայրերի մի շարք մանկապարտեզներին ու սոցիալապես խոցելի խավին: Վերադառնամ ասելիքիս… երբ ես այդ հարցը բարձրացրեցի առաջին խորհրդակցության ժամանակ, ներկա էին մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներ, փոխմարզպետներ, պատվիրակեցի համապատասխան պաշտոնյային: Յուրաքանչյուր երկուշաբթի մենք ունենում ենք աշխատանքային խորհրդակցություն ստորաբաժանումների ղեկավարների հետ, և յուրաքանչյուր երկուշաբթի աշխատանքի գնալիս ես տեսնում եմ, որ խնդիրը լուծված չի ու պարզաբանում եմ պահանջում: Շուրջ չորս ամիս միշտ պատասխան կա՝ միշտ որևէ մեկը մեղավոր է այդ հարցում, միշտ բոլորն իրենց կարգավիճակում հնարավորինն արել են, բայց չի ստացվել: Իսկ ինչում էր խնդիրը… Միջպետական մայրուղին սպասարկում է տրանսպորտի նախարարությունը, դրա եզրագծով գտնվող հողերն անտառային պետական կոմիտեինն էին, ծառերի համար պատասխանատուն բնապահպանության նախարարությունն է, իսկ այդ հատվածները մտնում են այս կամ այն բնակավայրի վարչական տարածքի մեջ: Այսինքն՝ չորս ինստիտուտի հետ պետք է գործ ունենար այն անձը, որը պետք է այդ ծառը էտեր: Փակ շրջագծի մեջ էին մտել մեր պաշտոնյաները: Եվ միայն չորրորդ ամսում մեկ սեղանի շուրջ հրավիրեցի բոլոր պատասխանատուներին և ասացի՝ գնացեք, այդ ծառերը էտեք: Օրենքով սահմանված կարգով վերջապես այդ ծառերն էտվեցին: Եվ երեկվա օրվա այդ թեման, որ հնչեց, ես իմ մաշկի վրա եմ զգացել ու հասկանում եմ նաև վարչապետի զայրույթի պատճառը:

– Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր, որ ներդրողները Հայաստանից հիասթափված են հեռանում: Կոտայքի մարզում այս տարի օտարերկրյա ի՞նչ ներդրողներ են մտել, որոնց հետ Գագիկ Ծառուկյանը կապ չունի:

– Որպես կանոն՝ այն ներդրողները, ովքեր կա՛մ Կառավարության խողովակներով, կա՛մ անմիջապես մոտեցել են ինձ՝ որպես գործող մարզպետ, Գագիկ Ծառուկյանի հետ որևէ առնչություն չեն ունեցել: Ես չգիտեմ՝ պարոն Ծառուկյանն ինչ ներդրողների մասին է ասում…

– Շեյխերի…

– Շեյխերի թեման բավականին շատ պարզաբանվեց, արծարծվեց, չէի ցանկանա այլևս դիտարկում անել: Բայց այն ներդրողները, մասնավորապես՝ օտարերկրյա, ովքեր ինձ մոտ եղել են, ամենաբարձր մակարդակով, պետական կառավարման բոլոր օղակներին ես ապահովել եմ այդ կոնտակտը, ինչպես նաև այլ լիազոր մարմինների հետ եմ կապ հաստատել հարկ եղած դեպքում, որպեսզի պետական կառավարման մատչելիության ամենաբարձր ցուցանիշ ապահովեն տվյալ ներդրողների համար:

– Պարո՛ն Պետրոսյան, այսօր ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները Սասուն Միքայելյանի հետ, որը ժամանակին նա Ձեզ էր մեղադրում Աբովյանում ՔՊ-ի թեկնածուի պարտության համար:

– Որևէ խնդիր չունենք մենք պարոն Միքայելյանի հետ: Ինչին անդրադարձել ենք, ինչ գնահատականներ հնչել են, իրենց տրամաբանական լուծմանն են հանգել:

– Դրանից հետո անձամբ հանդիպե՞լ եք:

– Այո՛, հանդիպումներ եղել են, կուսակցական գործունեության շրջանակում կամ պարզապես տարածաշրջանի որևէ միջոցառման: Որևէ խնդիր չկա, աշխատում ենք, յուրաքանչյուրս մեր դաշտում մեր լիազորությունն ենք իրացնում: Որևէ խնդիր մենք չունենք պարոն Միքայելյանի հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան