Բազմիցս ենք նշել՝ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ «Լավրովի պլանի» մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
Բոլորը

Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է: Եվ վերջին անգամ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ունեցած ելույթում նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցին:

«Ինքնորոշման իրավունք, որը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման: Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»,- հավելեց նա։

Անդրադառնալով Արցախի ժողովրդի անվտանգության վերաբերյալ ձևակերպումներին՝ Աննա Նաղդալյանը շեշտեց, որ Ադրբեջանը 30 տարուց ավելի ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, իսկ Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման։

«Ադրբեջանական կողմը կա՛մ ընկալումների հետ կապված որոշակի խնդիրներ ունի, կա՛մ պարզապես չի ցանկանում ընկալել»,- ասաց Նաղդալյանը։

Ինչ վերաբերում է բանակցությունների սեղանին առկա փաստաթղթին, ԱԳՆ խոսնակն ասաց. «Մենք բազմիցս ենք նշել, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում»:

Հիշեցնենք, որ Էլմար Մամեդյարովը հարցազրույցում հայտարարել էր, թե հայկական կողմից հանդիպումների ժամանակ մի շարք փաստաթղթեր են ի հայտ, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր:

Մանրամասները՝ տեսանյութում: