Մանիպուլյացիայով մի՛ զբաղվեք․ Լիլիթ Մակունցը՝ «Բարգավաճ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

Սիրելի «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն, խնդրում եմ, մանիպուլյացիայով մի՛ զբաղվեք։ Այս մասին ԱԺ-ում, դիմելով ԲՀԿ-ին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը։

«Երբեք այս ամբիոնից, ոչ էլ որևէ տեղից չի հնչել՝ «դուք մեր դուրը չեք գալիս, հեռացեք», չի եղել նման բան։ Որևէ մեկը «Իմ քայլը» խմբակցությունից չի հնչեցրել գնդակահարելու, այրելու և ինկվիզիցիայի ենթարկելու արտահայտություն, չի եղել և մանիպուլյացիայի մի ենթարկեք։ Չի եղել «Իմ քայլը» խմբակցության կողմից հանրային, հրապարակային, պաշտոնական, ոչ պաշտոնական որևէ նման արտահայտություն։ Փոխարենը մենք ԲՀԿ-ից լսում ենք ցանկացած փոփոխության գնալու մերժում, հրաժարում, թույլ չտալու մոտեցումներ»,- ասաց Մակունցը։

Նա նկատեց, որ իրենք երբևէ չեն նշել, որ այս նախագծով գնում ենք ճգնաժամի լուծման։

«Մենք ասում ենք, որ ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ են ձեռնարկել քայլեր, և այս քայլը կարող է հանդիսանալ դրանցից մեկը։ Առաջարկում ենք խորքային բարեփոխումներ իրականացնել համերաշխության մթնոլորտում։ Սա ձեռքսեղմման նախագիծ է։ Այն, ինչ չի հնչել մեր կողմից, մի վերագրեք մեզ»,- ընդգծեց Մակունցը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։