«Կադիրովը հպարտանալու մարդ չէ, որի հետ ընկերությունը պետք է նման ձևով հրապարակվի»

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ ԱԱԾ-ն ղեկավարած Արթուր Վանեցյանը չի թաքցնում պրոռուսական կապերը, ավելին՝ ձգտում է դրանք հանրայնացնել, ինչը ոչ միանշանակ է ընդունվում հայ հանրության շրջանում: Սա առավել մտահոգիչ կարող է ընկալվել հրաժարականից հետո Վանեցյանի մի շարք կիսատ հայտարարությունների ֆոնին՝ սկսած հայտնի «Կանգ առ»-ից մինչև ազգային անվտանգությանը առնչվող վտանգների ու հեղափոխությունից հետո հասարակության մոլորությանն առնչվող: Հատկապես, որ Վանեցյանը չի հերքում քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունը:

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի անունը երեկ կրկին շրջանառվեց լրատվամիջոցներով: Այս անգամ առիթը Վանեցյանի ծննդյան օրվա առթիվ ՌԴ մաս կազմող Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորանքն էր: «Այսօր մեր եղբոր՝ Արթուր Վանեցյանի հոբելյանն է։ … Վստահ եմ՝ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունների ամրապնդման կողմնակիցը»,- մասնավորապես գրել էր Կադիրովը՝ տեղադրելով իր ու Վանեցյանի լուսանկարը:

Իսկ Ռամզան Կադիրովի հետ Վանեցյանը  հանդիպել է դեռ ԱԱԾ պետ եղած ժամանակ՝ մայիսի 6-ին, երբ Գրոզնիի հանդիսությունների «Սաֆիա» պալատում տեղի է ունեցել ուժային ստորաբաժանումների մարտավարական հրաձգության 7-րդ բաց առաջնությունը:

«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով՝ ակնհայտ է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պրոռուսական պահվածքը: «Եթե պրոռուսական պահվածք չունենար, ԱԱԾ-ում չէր էլ կարող լինել: Իրեն կհանեին դեռ ավագ լեյտենանտի պաշտոնից, գեներալի չէր էլ հասնի: Մեր ԱԱԾ-ն, մի մոռացեք, ռուսական ԿԳԲ-ի մասնաճյուղն է»,- նշեց  վերլուծաբանը՝ ընդգծելով, որ  ՀՀ պաշտոնյայի դիրքորոշումը պետք է լինի պրոհայկական. «Տվյալ պարագայում կհամընկնի ռուսների հետ, թե ամերիկացիների, պետք է որոշվի ըստ հանգամանքների»:

Կադիրովը, Պապյանի խոսքով, Ռուսաստանում այն վարկը չունի, որի հետ պետք է ասոցացվի հայ պետական կամ քաղաքական որևէ գործիչ: «Ինչքան նման մարդկանցից հեռու մնան, այդքան լավ: Ի՞նչ է, Վանեցյանն ուզում է ցույց տա, որ ինչ- որ ուժային աջակցություն ունի՞: Կադիրովը աշխարհում հպարտանալու մարդ չէ, որի հետ ընկերությունը պետք է նման ձևով հրապարակվի»,- նկատեց Պապյանը:

Արթուր Վանեցյանի՝ ՀՀ  ազգային անվտանգությանը սպառնացող  վտանգների մասին  հայտարարությունների և «դեռ խոսելու» խոստումների  հետ կապված էլ  վերլուծաբանը նշեց. «Նայած, թե վտանգ ասելով՝ ինչ է հասկանում: Եթե անվտանգությանը վտանգ կա դրսից, նշանակում է՝ ինքն իր աշխատանքը վատ է կատարել ու իր աշխատանքն է վատ գնահատում: Ինքը եղել է էդ ոլորտի ղեկավարը մեկուկես տարի ու մինչև էդ էլ այդ ոլորտի մեջ է եղել: Ես կարծում եմ՝ ինքը և ժողովրդի մեծ մասը տարբեր ձևով են նայում վտանգ հասկացությանը, ինքը վտանգ ասելով՝ ուրիշ բան նկատի ունի, մեր ժողովրդի մեծ մասն՝ ուրիշ»:

Պապյանը չի ողջունում նախկին ԱԱԾ պետի քաղաքական նկրտումները: «Վանեցյանը երբևէ հրապարակային գործիչ չի եղել, երբևէ իր տեսակետները չի արտահայտել, որ իմանանք՝ ինչ հայացքներ ունի: Փաշինյանն իրեն դարձրեց հանրային աստղ ինչ-որ պահի, հիմա էլ իր դեմ է դա օգտագործվում»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով. «Ես նման ոլորտի մարդկանց մուտքը հանրային կյանք չեմ ողջունում, որովհետև մենք վատ օրինակն ունենք Ռուսաստանում՝ Պուտինը: Էդ մարդիկ հակված են խնդիրները լուծելու թաքուն, ոչ հանրայնորեն, օգտագործելով տարբեր լծակներ և այլն»:

ԱԱԾ նախկին պետի տեղակալ, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելքս Ցոլակյանը factor.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել Վանեցյանի վերջին հայտարարություններն ու Կադիրովի շնորհավորանքը. «Որևէ ասելիք չունեմ»: Մեր դիտարկմանը, թե ինքն էր երաշխավորել Վանեցյանի թեկնածությունը, Ցոլակյանը հակադարձեց. «Ես երաշխավորել եմ իրեն ԱԱԾ ընդունվելու ժամանակ՝ 20 տարի առաջ: ԱԱԾ պետ դառնալու հետ կապված ես չեմ երաշխավորել, սխալ ինֆորմացիա է, չգիտեմ ով է հնարել»:

Մեր հստակեցող հարցին, թե որպես ԱԱԾ նախկին պետի տեղակալ, ինչպես է գնահատում Վանեցյանի մտահոգիչ որոշ հայտարարությունները, մասնավորապես ավտանգության խնդիրների հետ կապված, Ցոլակյանն արձագանքեց. «Ով ասում է, թող ինքն էլ մեկնաբանի, ես չեմ մեկնաբանում ուրիշների ասածները»:

Վանեցյանի հայտարարությունների և Կադիրովի հետ նրա կապերի մասին հրաժարվեց խոսել նաև ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը: «Մամուլին ասելու բան չունեմ»,- եզրափակեց երբեմնի հակառուս գործիչը:

Իսկ ահա ՀՀ նախկին փոխվարչապետ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մեզ հետ զրույցում  կարծիք հայտնեց, թե  Կադիրովի շնորհավորանքի տակ ոչ մի բան չկա. «Պարզապես ծանոթներ են, ընկերներ են, էդքան բան: Կադիրովը սիրում է ինտրիգներ սարքել, սիրում է երևալ, բայց կարող է իրենք ընկերներ են, շնորհավորել է»: Մեր հարցին, թե այս ջերմ հարաբերությունները չեն կարող նշանակել, օրինակ, որ ԱԱԾ նախկին պետը կապեր ունի ռուսական հատուկ ծառայությունների հետ, Շիրխանյան արձագանքեց. «Ես չեմ կարող ավելին ասել, Վանեցյանին չեմ ճանաչում»:

Վահան Շիրխանյանը նաև կարծում է, որ ԱԱԾ նախկին տնօրենը կարող է քաղաքականությամբ զբաղվել: «Երիտասարդ, բավական մեծ ցանկություններով պետական գործիչ է: Այլ հարց է՝ իր քայլերն ինչ-որ կերպ ենթատեքստով գնում են Հայաստանի դեմ, իսկ դա ճիշտ լինել չի կարող: Եթե հայտարարություն արել էր, պիտի շարունակեր, եթե չէր շարունակելու, չպետք է աներ էդ հայտարարությունը»,- եզրափակեց Շիրխանյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի տեքստում Արթուր Վանեցյանը մի շարք խնդիրներից էր խոսել, որոնք այդպես էլ չհստակեցրեց: «Որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», – մասնավորապես ասված էր հայտարարությունում: Իսկ վերջերս տված հարցազրույցում Վանեցյանը խոսել էր ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների ու հեղափոխությունից հետո հանրության մոլորության մասին՝ կրկին կիսատ, առանց հստակեցնելու, խոստանալով՝ «հետո խոսել»:

 

Մարինե Խառատյան