ՏԱՐԱԿԱՐԾԻՔ. Հայ-ռուսական միացյալ զորախումբը ինքնիշխանության զիջո՞ւմ, թե՞ անվտանգության ամրապնդում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանի խորհրդարանն օրերս ձայների 7 դեմ, 87 կողմ հարաբերակցությամբ վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը:

Միացյալ զորախմբի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նշվում է համաձայնագրում, պայմանավորված է  հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում կողմերի տարածքների առանձնացվածությամբ և դրանց սահմաններում լուծվող օպերատիվ-ռազմավարական խնդիրների ծավալով, ուստի անհրաժեշտ է ստեղծել զինված ուժերի միացյալ խմբավորում, որը կպաշտպանի կողմերի քաղաքացիներին՝ արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից։

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը խորհրդարանում նշել էր, որ զորախումբը գործում է արդեն 15 տարի: Վավերացված համաձայնագրով, սակայն, ընդլայնվելու են կողմերի հնարավորությունները:

Եվ մինչ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները  հայտարարում են, որ համաձայնագիրը բխում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունից, համաձայնագրի ընդդիմախոսները պնդում են՝  անվտանգության որևէ երաշխիք այս համաձայնագիրը չի ընձեռում: Ավելին՝ նրանց համոզմամբ՝ այս համաձայնագրով ոչ միայն զգալիորեն թուլանում  է Հայաստանի ինքնիշխանությունը, այլև առաջանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին  նոր վտանգներ:

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանի և ընդդիմադիր «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ:

Շողիկ Գալստյան