Ձեր նվիրած փողկապը նվիրում եմ շեյխերին և շեյխուհիներին. Հայկ Մարությանը՝ ավագանու ԲՀԿ-ական անդամին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
Բոլորը

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում հետաքրքիր միջադեպ գրանցվեց: ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ելույթի համար մոտեցավ ամբիոնին՝ ձեռքին երկու փողկապ, որոնցից մեկը նվիրեց քաղաքապետ Հայկ Մարությանին:

«Մեկը նվիրում եմ ձեզ, դե՝ դեմոկրատ երկիր ենք»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ է նվիրում, ավագանու ԲՀԿ-ական անդամը պատասխանեց. «Դե որ դուք էլ մեզ նման փողկապ կապեք»:

«Եթե թույլ տաք, ես սա վերանվիրեմ շեյխերին և շեյխուհիներին»,- ասաց քաղաքապետը, ինչը առաջացրեց ներկաների ծիծաղը:

«Ես ձեզ եմ նվիրել, չի կարելի նվերը նվեր տալ, պարո՛ն քաղաքապետ: Ես սրտանց նվիրեցի, իսկ Դուք հարցը տարաք ուրիշ տեղ: Ես չեմ հասկանում, թե ինչ եք անում»,- ասաց Արմեն Ներսիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան