«Ինչ ուզում եք գրեք, իմ համար մեկ ա». Ռուբեն Հայրապետյանը՝ «Բջնի» գործարանը վերադարձնելու մասին

Լուրեր

20.04.2024 | 13:22
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
20.04.2024 | 13:15
«Սա հիանալի է»․ Փաշինյանը ստուգել է Մեդովկայի դպրոցի վերանորոգումը․ աշխատանքից ազատվածներ չկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 12:55
Կիրանցի մի խումբ բնակիչներ և ընդդիմադիր գործիչներ փակել են ճանապարհը՝ դժգոհելով սահմանազատման հարցով ՀՀ-Ադրբեջան հայտարարությունից
20.04.2024 | 12:50
Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
20.04.2024 | 12:41
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 11:48
Նավթի գները նվազել են
20.04.2024 | 11:30
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
20.04.2024 | 10:17
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին գործարար պատգամավոր, «Բջնի» հանքային ջրերի գործարանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը Factor.am-ի հարցին, թե ի՞նչ է կարծում «Բջնի» գործարանը վերադարձնելու պահանջի մասին և արդյոք պարա՞ստ է վերադարձնել այն, պատասխանեց․«Ես չեմ ուզում խոսամ ձեր հետ: Ինչ ուզում եք գրեք, իմ համար մեկ ա»:

«Բջնի» գործարանը վերադարձնելու պահանջ է ներկայացրել գործարանի նախկին սեփականատեր, գործարար Խաչատուր Սուքիասյանը, որը վերջերս հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը ապօրինի խլել է իրենից գործարանը, և այն պետք է վերադարձվի:

Օրերս Factor.am-ի հարցին, թե ճի՞շտ է, որ ինքը ցանկանում է հետ բերել գործարանը, Խաչատուր Սուքիասյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ ճի՞շտ է, որ ցանկանում եք ետ վերցնել գործարանը: Ես կարծում եմ՝ հարցը տեղին չէ, որովհետև այդ գործարանը խլվել է անօրինական: Ամբողջությամբ այդ գործարանը պետք է հետ վերադարձվի իրավական ճանապարհով: Ես կարծում եմ՝ նրանք իրավական ճանապարհով չեն վերցրել, այլ՝ ամբողջը կեղծ փաստաթղթերով: Ամեն ինչը կեղծ է: Դրանով զբաղվում են փաստաբանները, որոնք որ ժամանակին մեզ տեղեկացրել են»:

Իրավապահ մարմիններից տեղեկացանք, որ «Բջնի» գործարանի հետ կապված ներկայումս ՀՀ ՀՔԾ-ում քննվում է քրեական գործ՝ պաշտոնեական հանցագործության հատկանիշներով և դեռ ընթանում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ 2008 թ-ին, այն բանից հետո, երբ Խաչատուր Սուքիասյանը միացավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, նրա գործարանը ՊԵԿ-ը 4 մլրդ դրամով տուգանեց ու այն դրվեց աճուրդի: 2009-ին մեկ անգամ աճուրդը համարվեց անվավեր, քանի որ ընթացակարգային խախտումներով էր եղել, սակայն հետո ուղիղ վաճառքով վաճառվեց ՀՀԿ-ամերձ գործարար Ռուբեն Հայրապետյանին 4.3 մլրդ դրամով՝ ԴԱՀԿ գործերի կառավարիչ Արսեն Չիտչյանի ղեկավարմամբ: Իսկ ԴԱՀԿ պետը Միհրան Պողոսյանն էր: Վաճառքի ժամանակ Խաչատուր Սուքիասյանը հետախուզման մեջ էր «Մարտի 1»-ի գործով և բացակայում էր Հայաստանից: Սուքիասյանները դատարանում վիճարկեցին վաճառքի որոշումը, սակայն չկարողացան հաղթել:

2009-ի փետրվարին՝ գործարանը գնելու հաջորդ օրը, մերձիշխանական գործարար Ռուբեն Հայրապետյանը ասուլիս հրավիրեց ու հայտարարեց, որ գնել է գործարանը, որպեսզի մարդիկ գործազուրկ չմնան և «շատ ճիշտ է արել»: Լրագրողների հարցին, թե որքանո՞վ էր բարոյական գնել մի բիզնես, որը, ըստ հանրության մեջ հնչող տեսակետների, իշխանությունը պարզապես «խլում է» Սուքիասյաններից, Հայրապետյանը արձագանքել էր. «Թող մի հատ հետ գնան և տեսնեն իրենց գնածները, որ ժամանակին գնել են կամ խլել են. դրանք բարոկայա՞ն են, թե՞ չէ: Երբ որ իրենք ընդունեն, որ անբարոյականություն են արել, ուրեմն` ես էլ եմ արել»:

Մարինե Խառատյան