Շուրջ 1 մլրդ դրամի վնաս. Վահրամ Բաղդասարյանի հիմնած ընկերության շենքի արժեքը պակաս է գնահատվել

Լուրեր

26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանափոխության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ԱԺ հանրապետական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հիմնադրած «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքի մասին Ոստիկանությունը կեղծ տեղեկություններ է հայտնաբերել։

Փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին Ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի պետի որոշման մեջ նշված է.

«Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք, ելնելով խմբային շահերից և անձնական դրդապատճառներից, գիտակցելով, որ քաղաքի Թումանյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը գերազանցում է 40 միլիոն դրամը, 2009 թվականի հուլիսի 16-ին կազմել և իրենց ստորագրությամբ հաստատել են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին ուղղված կեղծ գրություն, որում առանց համապատասխան հիմքերի, կեղծ տեղեկություններ են ներառվել հիշատակված անշարժ գույքի կադաստրային արժեքի վերաբերյալ»։

2005 թվականին «Վանսեյսմշին» անշարժ գույքի գնահատող ընկերության կազմած տեղեկանքի համաձայն՝ շենքի իրական արժեքը կազմել է 130 միլիոն 102 հազար դրամ։ Մինչդեռ ընդամենը չորս տարի անց Կադաստրի պետական կոմիտեն «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող ֆաբրիկայի շենքի արժեքը նվազեցրել է 3,2 անգամ և այդ մասին գրություն ուղարկել Վանաձոր համայնքի ղեկավարին։ Ոստիկանության բաժնի պետն իր որոշման մեջ նշել է, որ Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքն զգալիորեն նվազեցվել է, որի արդյունքում անցած 10 տարիներին անշարժ գույքի գույքահարկի գումարը պակաս է հաշվարկվել՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։

ՀՀ գույքահարկի մասին օրենքի համաձայն՝ 40 միլիոն դրամից բարձր կադաստրային արժեք ունեցող շենք-շինությունների գույքահարկի տարեկան դրույքաչափը 4,5 անգամ թանկ է մինչև 40 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող շենք-շինությունների համեմատ։ Այս դեպքում «ՎԱԲԱ» ընկերությունն անցած տասը տարիներին շուրջ 1 միլիարդ դրամի վնաս է պատճառել Վանաձոր համայնքին։

Նշենք, որ 2003 թվականին ՎԱԲԱ ընկերությունը սնանկացած ֆաբրիկայի շենքը ձեռք էր բերել ընդամենը 2,5 միլիոն դրամով՝ 52 անգամ էժան երկու տարի անց գնահատված արժեքից։

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով։