«Շնորհակալությունը որևէ կերպ չի սահմանափակվում օրենքով»․ Տիգրան Ուլիխանյանը՝ «ԿաՄԱԶ»-ների սկանդալի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
27.04.2026 | 20:12
TRIPP-ը նախագիծ է, որի լիակատար սեփականատերը Հայաստանն է. ՀՀ ԱԳ փոխնախարար
27.04.2026 | 20:00
ՔՊ-ում ավելի շատ գործիչներ կան, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի անդամ են եղել, քան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեջ․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 19:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրենը ժամանել է Երևան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.04.2026 | 19:33
Ժողովրդի դատարան․ ՀՀ-ում ներդրվելու է երդվյալ ատենակալների ինստիտուտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 19:29
ՀՀ նախագահը դատավոր է նշանակել
27.04.2026 | 19:15
«Կրասնոդարի» մարզիչը բացատրել է՝ ինչու է երկրորդ խաղում անընդմեջ փոխարինել Էդուարդ Սպերցյանին
27.04.2026 | 19:00
Պուտինը կուզենա՝ ամենառուսամետ գործիչն ընտրվի ՀՀ վարչապետ, բայց չի նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի հետ չի աշխատի․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:48
Տիկին Հակոբյանը ծանր է տանում դատական հայցի ներկայացումն իր դեմ. հետ չենք վերցնելու. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:42
Մոսկվայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
27.04.2026 | 18:34
Պաշտոնյայի կին լինելուց առաջ ես ՀՀ քաղաքացի եմ, և դուք խախտում եք իմ իրավունքը. Հակոբյանը` լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:25
Պուտինն Արաղչիի հետ հանդիպմանը հայտնել է, որ անցյալ շաբաթ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդից
27.04.2026 | 18:19
«Ֆոքսիսը»՝ բասկետբոլի կանանց Հայաստանի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:10
Աննա Հակոբյանն ուզում է դատի տալ Իոաննիսյանին // Մեքենա վարելու ուսուցումը կարող է պարտադիր դառնալ․ ԼՈՒՐԵՐ
27.04.2026 | 18:01
Մերցը հայտարարել է, թե ԱՄՆ-ը «նվաստացած է» և ռազմավարություն չունի Իրանի հետ հակամարտության հարցում
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը

-Պարոն Ուլիխանյան, վերջին օրերին մեծ աղմուկ են հանել քաղաքապետարանին ուղղված նվիրատվությունները։ Մասնավորապես «Ալեքս ընդ հոլդինգի» նվիրած երեք բազմաֆունկցիոնալ «ԿաՄԱԶ»-ները դարձել են կոռուպցիոն սկանդալի թեմա։ Դուք հետևու՞մ եք այդ սկանդալին և ո՞րն է Ձեր կարծիքը դրա մասին։

-Բնականաբար տեղյակ եմ։ «Կոռուպցիոնը» մամուլում շրջանառվող արհեստական բառ է, որ մտցվել է այս թեմայի մեջ, և ես առաջարկում եմ ճիշտ պատճառահետևանքային կապ տեսնել կամ հասկանալ, թե արդյոք կա՞ պատճառահետևանքային կապ երկու տարբեր իրողությունների միջև։ Գոյություն ունի երկու տարբեր փաստ՝ նվիրատվություն կատարելու փաստը և շինթույլտվության փաստը։ Երկուսն էլ քաղաքապետարանի լիազորությունների մեջ մտնող օրինական գործողություններ են և՛ շինթույլտվություն տալը, և՛ նվիրատվություն ընդունելը։ Արդյոք անհրաժեշտություն կա՞ այս երկու գործողությունների միջև տեսնել պատճառահետևանքային կապ և արդյոք այդ կապը կա՞, թե՝ չկա։ Ես կարծում եմ, որ այս կապը փնտրելը և տեսնելը արհեստական բնույթ ունի, որովհետև կոռուպցիոն երևույթ լինելու համար նախ պետք է տեղի ունենա ապօրինի գհործողություն։ Այս երկու գործողությունները բխում են քաղաքապետարանի իրավունքներից, այսինքն՝ քաղաքապետարանն իրավունք ունի այս պրոցեսներն անելու համար և հատուկ դիտավորություն է պետք այս պրոցեսում կոռուպցիա տեսնել։ Ես նաև բնական եմ համարում, որ մեր ընդդիմադիր գործընկերները այդպիսի նյութերը պետք է դարձնեն հնարավորինս լայն քննարկման առարկա, որովհետև նրանք՝ որպես ընդդիմություն, պետք է հնարավորինս շատ խնդիրներ վեր հանել․ հաջորդ ընտրությունների համար հիմա նախընտրական շրջան է։ Նրանք իրենց խնդիրն են լուծում՝ հնարավորինս շատ թվացյալ խնդիրներ արծարծել ընտրողներին իրենց կողմը գրավելու համար, բայց ես վստահ եմ, որ մեր տված բացատրությունները, այդ թվում քաղաքապետի տված բացատրությունները, հարյուր տոկոսանոց սպառիչ էին։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կան որոշակի հարցեր, ես առաջարկում եմ այդ հարցերը դնել քննարկման, ոչ թե ականջահաճո թեմաները, որոնց տակ նյութ չկա։ Ձեր նշած «կոռուպցիա» բառը հենց հատուկ օգտագործվում է նրա համար, որպեսզի խնդրին առավել մեծ հնչեղություն տրվի։ Արդյոք շինթույլտվությունները տրվել են այն պայմանով, որ նվիրատվություններ արվեն։ Արդյոք այդ պայմանը տեղի է ունեցել։ Եվ ես եթե լինեի ավագանու ընդդիմադիր թևի անդամ, ի՞նչ պետք է անեի, որպեսզի բովանդակություն լիներ, ես կգտնեի այնպիսի գործարարներ, որոնք դիմել են շինթույլտվության համար, չեն նվիրել «ԿաՄԱԶ» և մերժվել են։ Այսինքն, եթե մենք հակառակն էլ տրամադրեինք, այդ դեպքում գուցե ոչ պարտադրաբար տեղի ունենար կոռուպցիա, և մեր խոսքը լիներ ավելի փաստարկված։

-Այսինքն, այս դեպքում նկատի ունեք՝ սկզբից շինթույլտվությունն է եղել, հետո՞ «ԿաՄԱԶ»-ները։

-Ես տարբերություն չեմ տեսնում հերթականության մեջ։ Ես հստակ ասում եմ՝ որպեսզի կոռուպցիա տեսնենք, պետք է հասկանանք հետևյալ հարցադրումը՝ արդյոք տեղի՞ է ունեցել պայման՝ դուք տրամադրում եք ինձ «ԿաՄԱԶ»-ներ, ես ձեզ տրամադրում եմ շինթույլտվություն, և եթե դուք չեք տրամադրում, ես ձեզ չեմ տա շինթույլտվություն։

-Բայց այս դեպքում չի կարո՞ղ լինել շնորհակալություն՝ դուք ինձ տալիս եք շինթույլտվություն, ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում «ԿաՄԱԶ»-ներով։

-Տեսեք, շնորհակալությունը որևէ կերպ չի սահմանափակվում օրենքով։ Այն, ինչ քաղաքապետն անում է իր օրինական լիազորություններն օգտագործելով, դրանից շատերը կարող են շնորհակալ լինել։ Ասեմ ավելին, հաջորդ ընտրական փուլում շատ մարդիկ իրեն ձայն կտան։ Այն, ինչ քաղաքապետ Մարությանն անում է Հայաստանի մայրաքաղաքի համար, այն բարեկարգումները, որ արվում են, այն մանկապարտեզները, որ վերանորոգվում են, արդյոք մենք դա կարող ենք համարել ընտրակաշառք։ Չէ՞ որ այդ բարեկարգումների արդյունքում ինքը նորից ստանալու է ձայներ։ Հիմա, քանի որ ինքն այդ գործողությունների արդյունքում ավելի շատ ձայն է ստանալու, մենք դրանք համարենք ընտրակաշա՞ռք։ Չենք կարող, չէ՞։ Տեղի ունեցե՞լ է պայման, թե՞ տեղի չի ունեցել։ Իսկ թե գործարարն իր մտքում ունեցե՞լ է «ԿաՄԱԶ» նվիրելը, մեզ բոլորովին չի հետաքրքրում։ Ամբողջ հարցը հետևյալն է՝ պայմանը տեղի ունեցե՞լ է, թե՝ ոչ։ Ես վստահ եմ, որ տեղի չի ունեցել։ Հակառակ դեպքում, դա, այո՛, կարող էր լինել կոռուպցիա։

-Ընդդիմությունը իրավապահների ուշադրությունն է հրավիրել այս սկանդալի վրա։ «Լուսավոր Հայաստանը» մտադիր է ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել այս թեմայով և հույս ունի, որ «Իմ քայլը» կաջակցի իրեն, թեպետ, ըստ Էդմոն Մարուքյանի, միայն ընդդիմության ձայները բավարար են, որպեսզի կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծեն։ Դուք մտադի՞ր եք ընդդիմությանն աջակցել, որպեսզի այդպիսի հանձնաժողով ստեղծվի։

-Ես խմբակցության դիրքորոշումը չեմ կարող հայտնել, քանի որ չենք քննարկել։ Եթե ստորագրահավաք էլ լինի, ինքս չեմ ստորագրի։ Կարիքը չկա, որովհետև ԱԺ-ն ավելի լուրջ անելիքներ ունի։ Կարծում եմ, պարոն Մարուքյանն էլ հստակ գիտակցում է, որ իրենք ավագանիում ունեն ընդդիմադիր խմբակցություն, և այդ խմբակցության անդամները էական լիազորություն ունեն քաղաքապետարանի ներսում թե՛ փաստաթղթով, թե՛ ցանկացած տեսքով ինֆորմացիա վեր հանել։ Կարծում եմ, հրապարակման հետ էլ խնդիր չունեն։ Ես այստեղ ԱԺ-ի անելիքը չեմ տեսնում։ Ես հասկանում եմ ընդդիմության մտադրությունը։ Հիշում եմ, որ պարոն Մարուքյանը մի անգամ իր խոսքում ասաց, որ այսպիսի լայն հասարակական աջակցություն ստացած իշխանությանը ընդդիմադիր լինելը, ընդդիմություն լինելը մի տանջալից աշխատանք է։ Իրոք տանջալից է։ Մեզ քննադատելու համար քաղաքական օրակարգը գուցե թերի է, այսինքն, մենք այնպիսի իշխանություն չենք, որին ամեն ինչում կարելի է քննադատել, և այդ քննադատության պակասը գուցե վնասակար է ընդդիմության համար։ Եվ նրանք գուցե նաև քննադատելու համար լրացուցիչ օրակարգը ուզում են վերցնել քաղաքապետարանից։

-Պարոն Ուլիխանյան, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հեռուստաբանավեճի հրավեր է արել քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ի՞նչն է  քաղաքապետին խանգարում ընդունել այդ հրավերը և ուղիղ եթերում փարատել կասկածները։

-Բայց արդեն մերժվե՞լ է, ես չգիտեմ ինչն է խանգարում։ Գուցե նաև ընդունի։

-Ըստ Ձեզ արժե՞, որ ընդունի։

-Եթե ես լինեի քաղաքապետը չէի ընդունի, քանի որ բավականին հրապարակային ամեն ինչ ասվել է։ Եվ դրանով գուցե ավելորդ անգամ բնակչության ուշադրությունը կսևեռվի, իմ բնորոշմամբ, բովանդակություն չունեցող նյութի վրա։ Այդ ժամանակը կարելի է օգտագործել շատ ավելի արդյունավետ։

-Ընդդիմությունն ուզում է հասկանալ՝ ինչու՞ է թափանցիկ ու բաց աշխատելու մասին հայտարարած իշխանությունը հասարակությունից գաղտնի պահել նվիրատվության փաստը։

-Ո՞րն է փաստը, որն է ապացույցը այն բանի, որ նվիրատվությունը գաղտնի է  մնացել։ Խոսքը «ԿաՄԱԶ»-ներ մասին է, չէ՞։ Ո՞նց է հնարավոր «ԿաՄԱԶ»-ը գաղտնի պահել ժողովրդից։ Ես հասկանում եմ, որ ամեն «ԿաՄԱԶ» ստանալուց պետք չէ գնալ, հետը սելֆի անել։ Բայց անհրաժեշտ քանակությամբ ինֆորմացիան հրապարակվում է։

-Ուղղակի այդ մասին չի հրապարակվել, քաղաքապետ Հայկ Մարությանը չի հայտարարել, որ քաղաքապետարանին արվել է նվիրատվություն։ Եվ այդ մասին ավագանու նիստում հայտարարում է ընդդիմության ներկայացուցիչը։

-Ամբողջ խնդիրը հետևյալն է, քաղաքապետարանը մեծ կառույց է և ամեն օր բազմաթիվ լիազորություններ է իրականացնում, բազմաթիվ տարբեր գործեր։ Պետք է հասկանանք՝ ի՞նչը հրապարակենք, ինչը չհրապարակենք, 24 ժամ աշխատում են մարդիկ, այդ աշխատանքի ո՞ր մասը հրապարակես, որ մասը չհրապարակես։ Աշխատանքը արվում է, գուցե անհրաժեշտություն չեն տեսել հրապարակայնացնելու ակնկալելով, որ քաղաքացիները տեսնում են, թե ինչ է կատարվում։ Հիմա Երևան քաղաքում տարբեր փողոցներ են վերանորոգվում, տարբեր մանկապարտեզներ են վերանորոգվում։ Ես էլ անհրաժեշտությունը չեմ տեսնում, որ անընդհատ դրանց մասին տարբեր եթերներում ասվի։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: