«Թումանյանի աշխարհը» ներկայացումը՝ «Հորովել»-ի մեկնաբանմամբ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Լոռվա ձորը հրաշք է՝ ձորի բերանին  իրար փեշից կառչած ժայռերը պարուհիներ, արջ կամ այլ պատկերներ են հիշեցնում: Մյուս կողմում թավ անտառն է սարի փեշին նստել. իրար փաթաթված ծառարմատներով  մի հատուկ աստիճան հյուսել, որ սար բարձրացողը ծմակում չկորչի, որ անտառից բարիք բերողը ճանապարհին չհոգնի: Բնությունը ինքն է կերտել հուշաձան ու հուշակոթող, հայոց ճարտարապետներն էլ մի կողմից բազմացրել՝ մատուռները, վանքերը, խաչերը, կարծես, խնամքով դասավորել, անվանակոչել են Քոբայր, Հաղպատ, Սանահին: Ու Լոռվա այս ձորում  կերտվել, հղկվել է Թումանյանի ներաշխարհը, որտեղ էլ նա իր բարեկամներից, մտերիմներից, ծանոթներից  լսել ու գրի է առել իր հերոսների կյանքը:  Լոռեցիները հյուրերին լոռվա ձորը ներկայացնում են նաև թումանյանական աշխարհ անունով:

Հրաշալի այս աշխարհը ներկայացնելու բարդ գործը ստանձնեց Վանաձորի «Հորովել» երգի պարի անսամբլի բալետմայստեր, պարարվեստի դպրոցի տնօրեն Արայիկ Գևորգյանը բեմադրեց մի պարային ներկայացում, որն այդպես էլ վերնագրվեց՝ Թումանյանի աշխարհը:

Ներկայացման բեմադրիչ Ա. Գևորգյանն ասում է՝  երկար մտածված ծրագիրը  ԿԳՄՍ նախարարություն ներկայացվեց Վանաձորի պարարվեստի դպրոցի  կողմից: Նախագիծն ի սկզբանե գնահատվել էր 2.3 միլիոն, բայց նախարարությունը  ֆինանասավորեց  1.5 մլն դրամով:

Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ այն բավականացրեց միայն զգեստների համար, բայց դրա արդյունքում  պարարվեստի դպրոցը ներկայանալի դարձավ, առաջ մղվեց, սաները ներշնչվեցին, զգացին բեմի շունչը. «Առաջին մեծ խնդիրը՝ պրոֆեսիոնալ պարողներին պետք եկավ դերասանական վարպետության տիրապետել, հատկապես Թումանյանի կերպարն ամբողջությամբ խաղի, միմիկայի վրա է հիմնված: Նա լսում է այդ պատմությունները, ապա մեկ առ մեկ կերտում նրանց, մեկին գյուղական չուխա է հագցնում, մյուսին հովվական յափնջի: Մոսիին  Սարոյի հետ գետնում, ապա ձեռքը մեկնում, օգնում է որ կանգնի: Այսպես կերպարային են Սուտլիկ որսկանը, Լոռեցի Սաքոն, Քաջ Նազարը…..»

Սցենարի հեղինակ, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանն ասում է՝ վաղուց էին որոշել  Լոռվա կոլորիտային գործ  ստեղծել, թեկուզ Լոռվա հարսանիք. «Թումանյանի տարին առիթ դարձավ, որ անդրադառնանք հենց մեծ գրողին ու լոռեցուն: Արդեն լավ իմանալով , թե ինչ է կատարվելու բեմում, պետք էր  թումանյանական խոսք գրել: Շատ չեմ չարչարվել, մտատանջվել, ինքս լոռեցի եմ, և Լոռվա բնաշխարհին շատ լավ ծանոթ եմ,  պարզապես  մի  քանի անգամ կրկին գնացել եմ Լոռվա ձոր, դիտել այն մի քանի կողմերից, մտովի նշել  ձեռակերտ ու անձեռակերտ կոթողները և մտովի պատկերացրել, թե Թումանյանն ինչպես է կերտել իր հերոսներին»:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Հորովելի» երաժշտական մասի ղեկավար Էլմիրա Կռոյանը  30 տարի անընդմեջ նոտագրել է գուսանական ու աշուղական երգեր: Նրա խոսքերով դասական երաժշտությունը ժողովրդականի փոխադրելը դժվար էր.  «Բալետային  և սիմֆոնիկ ստեղծագործությունները դարձրել ենք ժողովրդական, և հենց դա էր կարևոր, որ մենք չհեռանայինք մեր ակունքներից: Նույնիսկ Անուշի արիան ժողովրդականացրինք. չուզեցինք, որ դա մնա դասական»:

«Հորովել» երգի-պարի անսամբլի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, մեներգիչ Արմեն Ներսիսյանն ասում է. «Մոտենալ Թումանյանին և հանդես գալ երաժշտական ներկայացմամբ, պարային ստեղծագործությամբ  սա արդեն մեծ ասելիք է և ամենակարևորը մաքուր ժողովրդական հիմքի վրա ստեղծած գործ է: Այս սինթեզը նորություն չէր անսամբլի արտիստների համար, բայց նորություն էր հանդիսատեսի համար: Հորովելով նման ներկայացում  բեմադրելն անհնար էր, քանի որ շենքային պայմանները թույլ չեն տալիս: Շենքը վերանորոգման և ջեռուցման կարիք ունի, որի համար արդեն դիմել ենք նախարարություն»:

«Թումանյանի աշխարհը» բեմադրության ձայնագրությունները կատարվել են Գյումրու «Հորիզոն» ստուդիայում, զգեստները ոճավորել է  «Տերյան» մշակութային կենտրոնը:

Նելլի Դավթյան