Կայացավ Հովհ․ Թումանյանի մասին պատմող 2D մուլտֆիլմի շնորհանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հովհաննես Թումանյանի թանգարանի նորաբաց մուլտսրահում կայացավ«Հովհաննես Թումանյան» 2D մուլտֆիլմի շնորհանդեսը։

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց․ «Փոքրիկ սրահ ենք առանձնացրել մեր թանգարանում, որպեսզի հարմարավետ լինի, այցելուները կարողանան մուլտֆիլմեր դիտել։ Միջազգային փորձն ուսումնասիրելով հասկացանք, որ շատ ընդունված ձևաչափ է՝ մեծանուն մտավորականներին ներկայացնել երեխաներին մատչելի լեզվով։ Թումանյանի մասին պատմող մուլտֆիլմը հենց այդպիսին է։ Այն հենց այնպես չի ստեղծվել․ հասունացված պահանջ կար»։

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի տեղեկացմամբ՝ մեծանուն գրողի մասին անիմացիոն մուլտֆիլմ ստեղծելու գաղափարը թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանինն է։

Ըստ նրա՝ այս պահին աշխատում են մուլտֆիլմի արևմտահայերեն և անգլերեն տարբերակների վրա։ «Հունվարից այն հասանելի կլինի նաև համացանցում»,- ասաց Անի Եղիազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան