Վենետիկի Սուրբ Ղազար կղզին ջրհեղեղի պատճառով վնասներ է կրել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վենետիկում նոյեմբերի 12-ի երեկոյան սկսած անբարենպաստ եղանակի պատճառով ջրի մակարդակը հասել է 180 սանտիմետրի, ինչի հետևանքով քանդվել են քարափներ, խորտակվել են նավեր:

Ջուրը հեղեղել է ողջ քաղաքը: Սուրբ Ղազար կղզին նույնպես վնասներ է կրել: Մխիթարյան միաբանությունից Հայր Համազասպ Քեշիշյանը հայտնում է, որ գետնահարկի բոլոր սենյակները ողողվել են լճակի տղմոտ ջրով,  ջուր է լցվել նաև սեղանատուն:

«Դժբախտաբար, անգամ եկեղեցին է լցվել կես մետր ջրով՝ հասնելով ավանդատուն, վնասել են եկեղեցական որոշ զգեստներ և ձեռագործ զարդարանքներ ու գորգեր: Միայն վաղ առավոտյան տեսանք, որ կղզու հարավային կողմը եզերող պարիսպն ամբողջությամբ քանդվել էր»,- գրել է նա։

Հայր Համազասպը նաև տեղեկացնում է, որ վնասվել է վանքի մոտ կայանված Արմենիա առագաստանավը, որին ալիքները քշել են և որը հարվածելով պարիսպներին՝ քանդել է այն։

Վանքի Մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունն ու դիվանն անվնաս են մնացել:

Ավելի վաղ Վենետիկի իշխանությունները հայտնել էին, որ քաղաքում  ջրի մակարդակը հասել է ռեկորդային 187 սանտիմետրի:  Ավանդաբար չորս տարին մեկ է Վենետիկը «բարձր ջրի» շրջան ապրում եղանակի հետևանքների պատճառով: Որպես կանոն ջուրը 110 սանտիմետրից ավելի չի բարձրանում՝ հեղեղելով քաղաքի մոտ 10 տոկոսը: Իշխանությունների տեղեկությամբ, 140 սանտիմետրից բարձր ջուրը հեղեղում է քաղաքի 90 տոկոսը: 1966 թվականի 194 սանտիմետրից հետո սա պատմության մեջ երկրորդ ամենաբարձր մակարդակն է: