Իմ ազատազրկումը համարում եմ պատանդ՝ քաղաքական իշխանություններին․ Արսեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Այսօր ասուլիս էին հրավիրել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը և նրա փաստաբանները։ Ազատ արձակվելուց հետո սա նրա առաջին շփումն էր լրատվամիջոցների հետ։

Արսեն Բաբայանն անդրադարձավ այն պնդումներին, թե ինքը քաղաքական հետապնդման չի ենթարկվում, քանի որ քաղաքական գործիչ չէ։

«Քննադատները պնդում են, որ Արսեն Բաբայանը քաղաքական գործիչ չէ, և նա չի կարող քաղաքական հետապնդման ենթարկվել։ Ասեմ, որ պարտադիր չէ՝ լինել քաղաքական գործիչ, որ ենթարկվես քաղաքական հետապնդման։ Վստահեցնում եմ, որ նման հիմնավորումը չի ենթարկվում որևէ քննադատություն։ Քաղաքական իշխանությունն ի սկզբանե հայտարարել է Սահմանադրական դատարանում փոփոխություն սկսելու մասին, հետևաբար՝ գործողությունները միտված են այդ ուղղությամբ։ Այս գործողությունները միտված են մեկ նպատակի՝ հասնել Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը, և քաղաքական իշխանությունը կանգ չի առնում որևէ բանի առաջ»,- ասաց Բաբայանը։

Ըստ նրա՝ քաղաքական իշխանության համար միևնույնն է, թե ով կլինի ազատազրկված, խոշտանգված, մարդն արժեք չունի. «Թող Արսեն Բաբայանը գնա՝ 22 օր ազատազրկվի, խելքը գլուխը կհավաքի, ցուցմունք կտա։ Իմ ազատազրկումը համարում եմ պատանդ՝ քաղաքական իշխանություններին»։

Արսեն Բաբայանն ասաց, որ պայքարելու է գործի վերջնական և արդարացի հանգուցալուծման համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան