«Հայապակի» ընկերությունը վաճառքի պահին եղել է թալանված վիճակում․ Նազիկ Ամիրյանի փաստաբան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հերթական հնարովի քրեական գործը, որով փորձում են հասարակությանը ներկայացնել մի բան, որն իրականում գոյություն չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրեղավանի «Հայապակի» ընկերության նախկին սեփականատեր Նազիկ Ամիրյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ, թեպետ, կանոնադրական կապիտալը եղել է 7-8 հարյուր մլն դրամի չափով, բայց գործարանը, որպես այդպիսին, վաճառքի պահին եղել է թալանված վիճակում։

«Դա փաստ է, և ցանկացած լիազոր մարմին լավագույն ցանկության դեպքում, որ մի փոքր աշխատի, կտեսնի, որ դա այդպես է։ Երբ մեր վստահորդը գնել է այդ գործարանը, վերցրել է որոշակի պարտավորություն։ Նախ՝ գործարանը գնվել է պարտքերի մեջ թաղված վիճակում։ Եվ վերցրել է պարտավորություն, որպեսզի այդ պայմանագրում երևացող պարտքերի պարտավորությունը կատարի և ինչու չէ՝ նաև վերցրել է պարտավորություն՝ ներդրումներ կատարելու համար»,- ասաց Բաղդասարյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ գործարանի գնումից անմիջապես հետո տարբեր տեղերից հայտնվել են պարտատերեր՝ սկսած աշխատողներից, վերցրած այլ պարտավորություններ, որոնք չեն երևացել պայմանագրի մեջ։ «Ի՞նչ է արել մեր վստահորդը․ մեր վստահորդը ներդրումներ է կատարել, ավելին՝ դիմել է տարբեր բանկային միավորումների, որ վերցնի, այսպես ասած, տոկոսով գումար, որպեսզի կարողանա այդ պարտավորությունները կատարել։ Ցավոք, այդ ժամանակվա տնտեսական քաղաքականությունը եղել է այնպիսին, որ ո՛չ պետությունն է հովանի կանգնել, և ո՛չ էլ բանկերն են այդ գումարները տվել։ Դրանից հետո պետական լիազոր մարմինը տանում է սնանկացման։ Արդյունքում գործարանը վաճառվում է։ Այժմ անցել է 15 տարի, որոշել են, որ այդ սնանկությունը կեղծ է եղել։ Այսինքն՝ պետական լիազոր մարմինը, ըստ էության, կեղծ սնանկության գործարքի է գնացել, և փորձում են մեր վստահորդին մեղադրել մի բանի մեջ, որի մեջ ինքը չկա»,- ասաց Բաղդասարյանը։

Փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ իր հերթին նկատեց, որ 2001 թվականից Նազիկ Ամիրյանը խնդրել է մինչև անգամ վարչապետին, որ «Հայապակի» ընկերությունը թողնեն աշխատացնել։ «Բազմաթիվ խնդրանքներ, որ հարկերը սառեցնեն, խնդրել է՝ բանկերին թույլատրեն, որ իրենց գումարներ հատկացնեն, որպեսզի կարողանան գործարանն աշխատացնել։ Իր բիզնեսից եղած միջոցները բերել ներդրել է մի տեղ, որտեղ ռիսկային է»,- նկատեց փաստաբանը։

Ոստիկանությունից ավելի վաղ տեղեկացրել էին, խաբեությամբ հափշտակվել է «Հայապակի» ընկերության 571․166․000 դրամ արժողությամբ գույքը։

Ա․Ա․