Իջևանի պատկերասրահի շենքը կռվախնձոր է դարձել

Լուրեր

04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Իջևանի «Վերնատուն» պատկերասրահի շենքը կռվախնձոր է դարձել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու արվեստագետների միջև:

Պատճառն այն է, որ Իջևանի համայնքապետարանի որոշմամբ շենքից երկու հարկ հատկացվել է մեկ պատուհանի սկզբունքով համալիր սոցիալական ծառայություն մատուցող գրասենյակին: Ընդ որում համայնքային պատկանելության շենքը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվել է չորս տարի առաջ: Մարզի արվեստագետները մշտապես դժգոհել են, բայց խնդիրը լուծում չի ստացել:

«Իջևանի նախկին քաղաքապետը որոշեց, որ այդ շենքը օգտագործվելու է այլ նպատակների համար: Պատկերասրահի աշխատակիցները ինձ խնդրում են, որ պատկերասրահը փրկեմ: Աշխատակիցները դեմ են, որ սոցապնախարարությանը հանձնեն շենքը, բայց լսող չկա»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի նկարիչների միության նախագահ Արմինե Թումանյանը:

Նա կարծում է, որ Իջևանի նախկին քաղաքային իշխանությունը պատկերասրահի շենքը Սոցապնախարարությանը հանձնել է պահպանման ծախսերի գլխացավանքից ազատվելու համար. «Այս տարվա սեպտեմբերից նշանակվել է քաղաքապետի նոր պաշտանակատար, և նա որոշումը չի փոխում: Մշակութային օբյեկտը ինչպե՞ս կարելի է այլ նպատակով օգտագործել: Ամուսինս Տավուշի մարզպետն է, նա փորձեց այլ կառույցներ առաջարկել, բայց նախարարությունում հրաժարվեցին, այդ թվում նաև մարզպետարանի շենքերից: Նախարարությունում երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած՝ ասում են, որ դրանք չենք հավանում»:

Արմինե Թումանյանի ներկայացմամբ՝ նախարարությունը մարզպետարանի առաջարկած շենքերից հրաժարվել է դրանց վթարային լինելու պատճառով, մինչդեռ պատկերասրահի շենքը ևս վթարային է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացնելիս պնդեց, որ ամիսներ շարունակ նոր կառույցի առաջարկների են սպասել, բայց առաջարկած ոչ մի տարբերակ չի համապատասխանել սահմանված չափանիշներին։ Տարբերակների մեծ մասի վերանորոգումը, ըստ նրա, կրկնակի կամ եռակի թանկ կարժենար։

«Մեկ պատուհանի սկզբունքով համալիր սոցիալական ծառայությունը, որն ունենալու ենք Իջևանում, փորձելու ենք համադրել: Առանձին մուտքեր են լինելու: Մենք նախատեսել ենք, որ առաջին հարկում ունենալու ենք փոփոխվող պատկերասրահ, երկրորդ հարկն ամբողջությամբ վերանորոգվելու է և տրվելու է այսօրվա պատկերասրահին, իսկ կառուցվելիք երրորդ հարկում աշխատասենյակներ են լինելու: Այն մարդիկ, որոնք կգան մեր ծառայություններից օգտվելու, իրենք անմիջապես կներգրավվեն արվեստի մեջ»,- ներկայացրեց փոխնախարարը։

Իջևանի «Վերնատուն» պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ասիլյանը Factor.am-ի հետ զրույցում թեև նշեց, որ շենքում սոցիալական ծառայության տեղակայումը ինչ-որ առումով կխանգարի ցուցադրություններին, բայց և՝ նկատեց, որ դա շենքը վերանորոգելու միակ տարբերակն է. «Ես դեմ չեմ, որ այդ կենտրոնը բացվի, քանի որ դա միակ տարբերակն է, որ շենքը վերանորոգվի: Այս շենքն այս վիճակով չի կարելի թողնել: Առաջին և երկրորդ հարկերում մշտական ցուցադրություններ ենք կազմակերպում, առաջին հարկը շատ հարմար է, բայց որ այդ դահլիճը հատկացնեն ծառայությանը՝ կխանգարի ցուցադրությանը: Մյուս կողմից էլ՝ եթե այդ ծրագիրը չիրականացվի, շենքը չի վերանորգվի, քանի որ քաղաքապետարանը միջոցներ չունի»:

Պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարի փոխանցմամբ՝ շենքի վերանորոգման համար 250 մլն դրամի ներդրում է կատարվելու:

Նարեկ Կիրակոսյան