Գլխավոր մարզչի նշանակումից առաջ քննարկում չի եղել. Արսեն Թորոսյանը Վանեցյանի կողմից արված նշանակումը համարում է խախտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Երեկ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել Աբրահամ Խաշմանյանին: Այս նշանակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրեց, որ Արթուր Վանեցյանը խախտել է ՀՀՖ կանոնադրությունը՝ առանց գործկոմի հետ քննարկումների գլխավոր մարզիչ նշանակելով:

«Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019 թ. ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առ ոչինչ է»,- գրել էր նա։

Մեսրոպ Առաքելյանի գրառումը ֆեյսբուքում տարածել էին նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որոնք ՀՖՖ անդամներ են:

ԱԺ-ում Արսեն Թորոսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե իշխանության ներկայացուցիչները թիրախավորել են Արթուր Վանեցյանին, ասաց. «Իշխանության տարբեր ներկայացուցիչներ չեն հանդես եկել հայտարարությամբ, այլ հայտարարությունն արել է ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը, որը որ ի պաշտոնե իրավունք ունի նման հայտարարություն անելու: Ես միացել եմ որպես գործկոմի անդամ, մենք խնդիր ունենք, որ բոլոր ընթացակարգերը պահպանվեն: Նշանակումից առաջ չի եղել որևէ քննարկում մեր հետ, ինչն այսօրվա գործող կանոնադրությամբ պետք է լիներ: Դա ամենակարևոր հարցերից մեկն է»,- ասաց նա:

Արսեն Թորոսյանը, պատասխանելով հարցին, արդյոք հնարավոր է, որ գործկոմը ՀՖՖ նախագահի այս որոշումը վիճարկելուն ուղղված քայլեր ձեռնարկի, ասաց, որ իրենց քայլերն առաջիկայում պարզ կլինեն: ՀՖՖ մամուլի ծառայությունից էլ Factor.am-ին փոխանցեցին, որ կառույցն օրվա ընթացքում իրավիճակը պարզաբանող հայտարարություն կտարածի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան