Ի՞նչ են պատմում Նաիրի Հունանյանին տեսած իրավապաշտպանները. նա դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.03.2024 | 13:48
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից տուժածներից թիվը հասել է 382-ի
29.03.2024 | 13:40
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
29.03.2024 | 13:38
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
29.03.2024 | 13:27
Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել
29.03.2024 | 13:18
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին պարտավորեցրել է լրացուցիչ ուղիներ բացել՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար
29.03.2024 | 13:05
Ուշադրություն է դարձվելու ՀՀ-ի տնտեսական կայունությանը․ Պետեր Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին
29.03.2024 | 12:58
Պուտինը կհրավիրվի G20-ին միայն ընդհանուր համաձայնության դեպքում․ Մակրոն
29.03.2024 | 12:47
Դատավորները ժողով են հրավիրել․ օրակարգում կարևոր հարցեր են
29.03.2024 | 12:42
Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն․ նա տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
Բոլորը

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչության իրականացրած խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը դիմել է պետական մարմիններին՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցով։ Հաստատելով տեղեկությունը՝ Քրեակատարողական ծառայության մամուլի կենտրոնից Factor TV-ին տեղեկացրին՝ պրոցեսը ընթացքի մեջ է։ Նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, այս հարցով չի դիմել։

Այս տարի լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը։ Հոկտեմբերի 27-ի գործողության պարագլուխները՝ Նաիրի Հունանյանը և եղբայրը՝ Կարեն Հունանյանը, որ ցմահ ազատազրկման են դատապարտված արդեն 20 տարի, այսպիսով իրավունք են ստացել վաղաժամկետ ազատման խնդրանքով դիմել պետությանը։ Ինչպես բոլոր ցմահականներին, այնպես էլ Հունանյան եղբայրներին վաղաժամ ազատվելու իրավունք ընձեռում է քրեական և քրեակատարողական օրենսդրությունը։ Ահաբեկչության հետևանքով սպանված ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րը կլինի իր դիրքորոշումը, եթե ահաբեկչության հեղինակները վաղաժամկետ ազատման հարց բարձրացնեն.

«Ես դրա անունը կդնեմ անբարոյականություն, բայց գիտեք, եթե ես համոզված լինեմ և տեսնեմ, որ արդարադատությունը մեր երկրում հաստատվում է՝ դատարան, Սահմանադրական դատարան, Սահմանադրություն և ամեն ինչ օրենքին է ենթարկվում, ու եթե այդ քայլը լինի, անկեղծորեն եմ ասում, կասեմ դե էս արևի տակ էնքան տականքներ են ման գալիս, թող մեկն էլ ավել ման գա։ Ինձ՝ իր էնտեղ նստած մնալը, չի սփոփի, չի մխիթարի, ոչ էլ․․․ ես անտարբեր կնայեմ էդ հարցին։ Եթե կա այսպիսի օրենք, որ 20 տարի հետո կարող են․․․ ես չնայած ասում եմ՝ անբարոյականություն կհամարեմ, բայց դա ընդամենը հուզական բան է»։ Տիկին Բախշյանն ասում է, որ ներման մասին խոսք գնալ չի կարող․ «Չէ, ոչ մի ներում, ի՞նչ ներել, բայց եթե ազատ արձակեն, կասեմ՝ մի տականք էլ թող ավել ման գա»։

Նաիրի Հունանյանը փակ ռեժիմով պահվում է Երևան կենտրոն ՔԿՀ-ում, որն ավելի շատ հայտնի է որպես ԱԱԾ մեկուսարան։ Ըստ մեր տեղեկությունների՝ սենյակը, որում պահվում է Հունանյանը, ստանդարտ չափի է՝ 4 քառակուսի մետր։ Սենյակում առկա է երկու մահճակալ, և չնայած բազմաթիվ առաջարկներին՝ Հունանյանը մերժել է այլ դատապարտյալների հետ պահվելու առաջարկները։ Վերջին տեսակցությունը թե՛ Նաիրի, թե՛ Կարեն Հունանյանները ունեցել են 2018 թվականին։ Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը դեռ անցած տարի ամռանն է մենախցում տեսել Նաիրի Հունանյանին։ Իրավապաշտպանի ու նրա շփումը տևել է շատ կարճ՝ րոպեներ։

«Որովհետև իմ նշած միայնակ մնալու հետևանքները չեն կարող անձի վարքագծի վրա դրական ազդեցություն թողնել և հաղորդակցվելու եզրեր հնարավոր չէր գտնել։ Խումբը չի ստացել որևէ հարց, ահազանգ Նաիրի Հունանյանից»,- ասաց Հարությունյանը։

Ինչպես նա, այնպես էլ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պնդում են՝ ցանկացած ցմահական, անկախ կատարած արարքից, իրավունք ունի դիմել վաղաժամկետ ազատ արձակման։ Այլ հարց է՝ արդյոք հասարակությունը պատրա՞ստ է նրանց ընդունել, կողք կողքի ապրել։ Սրանք պատասխան չունեցող հարցեր են, ասում է Ավետիք Իշխանյանը․ «Ես ավելի շատ կանհանգստանայի, եթե նրանք վաղաժամկետ ազատ արձակվեին հենց նրանց անվտանգության հետ կապված հարցերով, ոչ թե հասարակության անվտանգության։ Եթե շատ դեպքերում ցմահ ազատազրկվածների նկատմամբ վաղաժամկետ ազատումը չի լինում շատ երկրներում այդ մտայնությամբ՝ հասարակության անվտանգությամբ, տվյալ դեպքում ինձ ավելի շատ կանհանգստացներ նրանց անվտանգությունը՝ արդյոք Հայաստանում ստեղծվա՞ծ են այնպիսի պայմաններ, որ պետությունը կարող է նրանց պաշտպանել հասարակական ոտնձգություններից։ Ես կասկածում եմ։ Եթե նույնիսկ հաշվեհարդար չլինի, ապա զուտ նրանք կարո՞ղ են արդյոք դուրս գալ փողոց, քայլել և այլն, որովհետև հասարակական վերաբերմունքը բացասական է»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան