Ռոբերտ Քոչարյանին երեկ կրկին տեղափոխել են հիվանդանոց
Հասարակություն
04.10.2019 | 12:20Ռոբերտ Քոչարյանին երեկ կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն հետազոտման:
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Հետազոտման ավարտից հետո Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է կալանվայր:
Նշենք, որ օրեր առաջ նա կրկին «Իզմիրլյան» կենտրոնում էր:
Լիլիթ Շաբոյան