ՄԻՊ-ի հայտարարությունը Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերին քննչական մարմնի ուղարկած գրությունների կապակցությամբ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ ՄԻՊ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի իրավասու ներկայացուցիչը հրապարակային պարզաբանում է տարածել այն մասին, որ Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերի խմբագրություններին ուղարկել է գրություններ կապված ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործի հետ: Ըստ քննչական մարմնի՝ այդ գրությունների նպատակն է պարզել հոդվածների հեղինակներին և նրանց հարցաքննել գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ:

«Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային արձանագրել, որ նշված հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո այն պատճառով, որ վերաբերում է լրատվական գործունեություն իրականացնողների և լրագրողների մասնագիտական աշխատանքին: Դրանից բացի, արդեն արձանագրվել են նշված լրատվամիջոցների ղեկավարների մտահոգություններն առ այն, որ կարող է իրենց ներկայացվել տեղեկատվության աղբյուրների բացահայտման պահանջ: Հարցաքննության նպատակով իրենց գրություն ուղարկելը նրանք նաև դիտարկում են՝ որպես իրենից նկատմամբ ճնշման ձև:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Պաշտպանը զգուշացնում է քննչական և իրավապահ մյուս մարմիններին, որ լրատվական գործունեություն իրականացնողների ու լրագրողների մասնագիտական աշխատանքը պաշտպանված է կոնկրետ երաշխիքներով՝ կապված որևէ քրեական գործով վարույթի նրանց ներգրավվածության հետ: Նրանց տեղեկատվության աղբյուրի բացահայտում կարող է պարտադրվել բացառապես օրենքով նախատեսված սպառիչ կարգավորում ունեցող իրավական պայմանների դեպքում (դատարանի որոշում, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակ, հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցների սպառված լինելը և այլն):  Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հավաստել այս պայմանների միաժամանակյա առկայությունը:

Լրագրողական պաշտպանված աշխատանքի երաշխիքները պահանջում են, որպեսզի քրեական հետապնդման մարմինները ցուցաբերեն առավել ուշադրություն մասնագիտական գործունեության կապակցությամբ լրագրողին քրեական դատավարության ոլորտ ներգրավվելու հարցում կամ նրանց վերաբերյալ հայտարարություններ անելիս՝ անկախ կարգավիճակից: Հանրային բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք նույնպես պետք է նկատի ունենան այս երաշխիքները իրենց գործողություններում կամ հայտարարություններում:

Լրագրողական մասնագիտական աշխատանքն ուղղակիորեն բխում է Հայաստանի Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով ամրագրված խոսքի ազատության հիմնարար արժեքից, նպաստում է պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովմանը և պետք է ունենա հատուկ պաշտպանություն: Մարդու իրավունքների պաշտպանի համար լրագրողի մասնագիտական աշխատանքն ունի ռազմավարական կարևորություն:

Մարդու իրավունքների պաշտպանն այս ողջ ընթացքում կապի մեջ կլինի նշված լրատվական կայքերի ղեկավարների հետ՝ անմիջական ուշադրության ներքո պահելով հարցը: Քննչական մարմնի գործողությունները կգտնվեն անմիջական դիտարկման ներքո»,- ասված է հաղորդագրությունում: