Մարտի 1-ին զենք է բաժանվել Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի թիկնազորին, Ծառուկյանը հոգացել է Արցախից բերված զորքի ծախսերը․ Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 11:13
Կասկադի հարևան տարածքից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
25.08.2026 | 10:46
Փաստաբան Կոչուբաևին չեն թույլատրում մտնել Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:35
Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
25.08.2026 | 10:24
Փաշինյանն ու Կառավարության անդամները ԱԺ նիստից առաջ սրճել են Սարյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
25.08.2026 | 09:59
Խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը. ՈւՂԻՂ
25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
25.08.2026 | 09:12
Իրավապահները խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը
24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
Բոլորը

Գործի նյութերում առկա են տեղեկություններ, տվյալներ, փաստեր, որ Գագիկ Ծառուկյանը և նրա թիկնապահներն են համազգեստ ստացել, և ինքն է նյութապես օգնել, հատկապես՝ Արցախից եկած Զինված ուժերին, գրավոր ապացույցներ կան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։

«Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, ով նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, հստակ այդ կապը տալիս է, ներկայացնում է, որ իր՝ պետական պաշտոնյա լինելու պարագայում ինքն ունեցել է Միքայել Հարությունյանից այդպիսի հանձնարարություն, որ պահեստից տա զինվորական համազգեստ, և ինքը ստիպված է եղել տալ համազգեստ։ Անգամ հետ վերադարձնելու հետ կապված խնդիրներ են եղել, Միքայել Հարությունյանն ասել է՝ դրանք արդեն օգտագործված են, էլ պետք չեն»,- հավելեց նա:

Ըստ Սաֆարյանի՝ առայժմ այս մարդիկ փորձում են մարդկանց իրականությունից դուրս հանգամանքներ ներկայացնել. «Բազմաթիվ մարդկանց ցուցմունքներ կան, և այդ ցուցմունքներն իրենց մասին են»։

Սեդա Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք օլիգարխների թիկնապահներին Մարտի 1-ին զենք է բաժանվել, ինչին նա պատասխանեց. «Քրեական գործով հիմնավորված ցուցմունքներ կան, ընդ որում՝ թիկնապահներից կան մարդիկ, որոնք ընդունել են և առերես պնդել են մյուս թիկնապահին, որ այո՛, Մարտի 1-ի կեսօրին Կառավարության շենքի մոտ մեքենայի բեռնախցիկից զենք և հագուստ է տրամադրվել թիկնապահներին, դա տրամադրվել է Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի թիկնազորին, որոնք այդ համազգեստը հագել են և հանդես են եկել որպես զինվորականներ։ Զենքեր են տրամադրվել, որոնց վերաբերյալ առկա են տեղեկություններ, նաև՝ տեսանյութեր»:

Արա Ղարագյոզյանն էլ պնդեց, որ զենքերի պարկուճների զննությամբ հիմնավորվել է, որ այդ պարկուճները պատկանում են Էրեբունու ոստիկանության զորքերի զորամասին: «Նույն «Չերյոմուխա» զենքի օգտագործումը, որով խաղաղ ցուցարարների վրա կրակոցներ են արձակվել։ Փետրվարի 23-ից սկսած՝ արդեն իսկ Լեռնային Ղարաբաղից բերված հատուկջոկատայիններ և զինվորականներ են բերվել, նրանց տեղավորել են հյուրանոցներում, համազգեստ է տրվել»,- ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան