Ոստիկանապետի հրաժարականը չի շոշափվել ԱԽ նիստում. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.09.2019 | 11:34Անվտանգության խորհրդի նիստում ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի հարցը չի քննարկվել: Այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Չէր կարող Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել այդ հարցը: ԱԽ-ն ունի հստակ սահմանված, թե ինչի մասին պիտի խոսի, և կա հստակ սահմանված օրակարգ: Բացառապես այդ օրակարգի շրջանակում են եղել քննարկումները: Այդ թեման չի շոշափվել անգամ»,- ասաց ԱԺ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: