Վիտալի Բալասանյանը կկանչվի՞ հարցաքննության. ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում խուսափում են պատասխանել հարցին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Օրերս Yerevan.Today-ին տված հարցազրույցում Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով 2008 թվականի Մարտի 1-ի գործին, նշել էր. «Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ Մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել»:

Factor.am-ը Հատուկ քննչական ծառայությունից փորձեց ճշտել՝ արդյո՞ք Վիտալի Բալասանյանի այս արտահայտությունը կդառնա ուսումնասիրության նյութ և Բալասանյանը կկանչվի՞ հարցաքննության՝ իր իմացած տեղեկությունները հայտնելու համար։

Մեր հարցին ի պատասխան՝ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց. «Հատուկ քննչական ծառայությունը Վիտալի Բալասանյանի կողմից հարցազրույցում հնչեցրած՝ Ձեր մատնանշած մտքի վերաբերյալ ձեռնպահ է մնում  մեկնաբանություն տալուց»։

Նույն հարցադրմամբ Factor.am-ը դիմեց նաև Ազգային անվտանգության ծառայությանը: ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը նշեց, որ կպատասխանեն գրավոր հարցմանը միայն:

Աղավնի Սուքիասյան