Քրեաօլիգարխիկ համակարգի սյուներ հանդիսացողները պիտի լինեն քրեական հետապնդման թիրախում․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
Բոլորը

ԱԱԾ-ն երեկ ձերբակալեց ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին։ Խուզարկություններ են կատարվել ինչպես Խաչատրյանի, այնպես էլ վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։ Նախկին պաշտոնյան ու ևս մեկ անձ կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման համար։

Իրավապաշպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Գագիկ Խաչատրյանի դեպքը նման արձագանք չէր ստանա, եթե արդեն ձևավորված լիներ Հակակոռուպցիոն կոմիտեն: «Շահարկողները նրանք են, որոնք մտահոգություն ունեն, որ այդ ինստիտուտը հասնելու է իրենց։ Երկար ժամանակ իշխանություն ունեցած անձը՝ համակարգային կոռուպցիայի կարկառուն կրողներից մեկը, լավագույնս տիրապետում է փաստաթղթային տեխնիկային, և ես չեմ դադարում հիշեցնել Սերժ Սարգսյանի հայտնի ձևակերպումը, որ թղթի վրա ամեն ինչ ճիշտ է։ Ճիշտ ձևակերպումներով կոծկում էին կոռուպցիոն խայտառակ հանցագործությունները, չնայած դա անհնար էր։ Բայց կա դժվարություն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսակյունից»,- ասում է իրավապաշտպանը։

Նրա դիտարկմամբ՝ զարմանալու բան չկա Գագիկ Խաչատրյանին մեղադրանք առաջադրելու և ձերբակալելու մեջ, քանի որ տարիներ ի վեր լրատվամիջոցները նրա վերաբերյալ տեղեկություններ են հրապարակել, որոնք, սակայն, անհետևանք են մնացել: «Կոռուպցիոն հանցագործությունների հիմքերով քրեական հետապնդումները քաղաքական որակողները Հայաստանում ժողովրդավարության և իրավական պետության ձախողման մեջ շահագրգռվածներն են։ Մենք քննադատում ենք ոչ թե՝ ինչու․․․ այլ քննադատում ենք՝ ինչու միայն մեկ անձի նկատմամբ։ Մեզ մոտ կոռուպցիայի մակարդակի անընդհատ աճ է գրանցվել, այնքան, որ պետությունը զավթածները չէին առարկում, որ կոռուպցիան հասել է ազգային անվտանգությանը սպառնացող մակարդակի, որի ցայտուն դրսոևորումը եղավ Ապրիլյան պատերազմը։ Քրեական օլիգարխիկ համակարգի սյուներ հանդիսացողները պետք է լինեն քրեական հետապնդման թիրախում»,- ասաց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան