Հայրապետովին հարցրեք՝ Արցախից ՀՀ նախագահականում զորամիավորում տեղակայվել է, թե՞ ոչ․ Հայկ Ալումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

BBC-ի հայտնի ռեպորտաժում հնչած որոշ հանգամանքներ այսօր ակտիվորեն օգտագործվում են ի վնաս Ռոբերտ Քոչարյանի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաներից Հայկ Ալումյանը:

«Դրանք օգտագործվում են՝ հերթական անգամ զգացմունքային դաշտ ստեղծելու և զգացմունքային ոլորտում ինչ-որ հաջողության հասնելու համար, որովհետև իրավական ոլորտում, ինչպես տեսնում եք, բոլոր ուղղություններով ձախողվել են»,- հավելեց նա:

Անդրադառնալով մարտյան իրադարձությունների ժամանակ Արցախից Հայաստան զինված ստորաբաժանումներ բերելուն՝ Հայկ Ալումյանն ասաց. «Այստեղ կան հանգամանքներ, որոնք հաշվի առնելով, երբ առաջին ատյանի դատարանում հրապարակային դատավարություն սկսվեց, եթե հիշում եք, պարոն Քոչարյանի պաշտպանական կողմը միջնորդել էր, որ դատավարության մի հատված, որը տևեց մոտավորապես մեկ ժամ, անցկացվի դռնփակ ռեժիմով: Եվ դատարանը բավարարեց մեր միջնորդությունը: Ինչո՞ւ էր դա անհրաժեշտ, որովհետև պիտի քննարկվեին մեր փաստարկները՝ կապված Արցախից իբրև թե զորք բերելու հետ: Մենք պիտի ներկայացնեինք այնպիսի փաստեր, որոնք չպետք է հրապարակային քննարկման առարկա դառնային»:

Փաստաբանի հավաստմամբ՝ դատավարության դռնփակ հատվածում իրենք ներկայացրել են իրենց փաստարկները. «Եվ մեր փաստարկներն այնպիսին էին, որոնց հետ համաձայնեց նաև դատախազությունը՝ կապված այս դրվագի հետ»:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, որ Արցախից բերված զինվորները տեղակայվել են նախագահական նստավայրում, Հայկ Ալումյանն առաջարկեց տեղեկությունը ճշտել պետական ծառայության պահպանության պետ Գրիգորի Հայրապետովից:

Մանրամասները՝ տեսանյութում: