6 ամսում՝ 314 դեպք․ ինչո՞ւ են հայտնի գրպանահատները ազատ շրջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Անցած 2018 թվականին Հայաստանում արձագանգրվել է գրպանահատության 518 դեպք։ 2019 թվականի վեց ամիսների ընթացքում գրպանահատության թիվը կազմել է 314 դեպք։ Ոստիկիանությունից չեն շտապում գնահատել թե արդյոք այս թվերը գրպանահատության աճի մասին են խոսում, թե ոչ, հորդորում են սպասել տարեվերջի տվյալներին։

Օրերս ֆեյսբուք սոցիալական ցանցում բուռն քննարկումների առիթ է դարձել հենց գրպանահատությունը։ Մարդիկ դժգոհում էին, որ մեկ անձին տարբեր վայրերում գողություն կատարելիս ֆիքսում են, բայց նա շարունակում է անպատիժ մնալ։

Նման խնդիր բարձրաձայնողներից մեկը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն էր, որն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր երկու տղաների լուսանկար և պնդել, որ այնտեղ երևացող անձիք գողացել էին ուղևորներից մեկի դրամապանակը։

Մեծ աղմուկից հետո սակայն նույն տղաները վերադարձրել էին տիկնոջ դրամապանակը բայց 10,000 դրամ գումար պակաս էր եղել։

Օրեր անց նույն երիտասարդի նկարով ֆեյսբուքում այլ գրառում հայտնվեց, այս անգամ մեկ այլ օգտատիրոջ կողմից։

Վերջինս, երբ նկատողություն էր արել գրպանահատին, նա գործի էր դրել ձեռքի տակ եղած դանակը։ Այս նյութերի մեկնաբանություններում բազմաթիվ մարդիկ էին պատմում դեպքեր, երբ իրենք էլ բախվել գրպանահատությանը և առանց դրամապանակների լքել երթուղայինները։

Մեղադրանքի սլաքները ուղղվեցին ոստիկանությանը, նրանց մարդիկ մեղադրում էին անգործության և իրավիճակը հսկել չկարողանալու համար։

Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժի 6-րդ բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը մինչդեռ պնդում է՝ գրեթե ամեն օր են գրպանահատների բերման ենթարկում, բայց պատժի համար օրենքի բաց կա։

Օրենքից բացի մասին գիտեն նաև գրպանահատները և դա է պատճառը, որ նույն անձը մեկ անգամ բերման ենթարկվելուց հետո, ազատ արձակվելուն պես շարունակում է մարդկանց պայուսակներն ու գրպանները մտնել․

«Հնարավոր է, որ նույն գրապանահատին տարբեր դրվագներում բռնենք, բայց իրենք տեղյակ են, որ օրենքի բաց կա և դրանից օգտվում են այդ իսկ պատճառով չենք կարողանում գրպանահատներին քրեական պատասխանատվության ենթարկել»,-ասաց Ֆիշյանը։

Դեռևս անցած տարի Կառավարությունը հավանության արժանացրեց Արդարադատության նախարարության՝ գրպանահատությունը քրեականացնելու նախագիծը։ Այն այժմ գտնվում ԱԺ-ում։  Արդարադատության նախարարությունից մեզ փոխանցնեցին՝ ակնկալում են, որ առաջիկա լիագումար նիստերից մեկում այն կքննարկվի։

Քաղաքացիները սակայն գրպանահատության դեմ պայքարից դժգոհ են, ասում են, որ երբեմն վախով են երթուղայինից օգտվում։

Մեզ հետ զրույցում քաղաքացի Անահիտ Մհերյանը պատմեց՝ բազմիցս են նման դեպքերի հանդիպում։

Կինը պնդում է՝ դեմքով է անգամ արդեն ճանաչում գրպանահատներին, կարծում է, որ նրանց դեմ պայքարը կհաջողվի, եթե երթուղայիններում տեսախցիկներ տեղադրվեն։

Տիկին Անահիտը, սակայն միակը չէ, որ հանդիպել է գրպանահատների․ նման բախտի են արժանացել շատերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան