«Ի պաշտպանություն Կարո Եղնուկյանի և Ժիրայր Սեֆիլյանի ակցիա չի կարելի անել․ ոստիկանությունը թույլ չի տալիս»․ պաշտպան

Լուրեր

12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
Բոլորը

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել՝ ի աջակցություն Կարո Եղնուկյանի և Ժիրայր Սեֆիլյանի հանրային հավաք կազմակերպելու համար։

«Այն որ Կարո Եղնուկյանին և Ժիրայր Սեֆիլյանին անօրինական կալանավորել են, հանրությունը գիտեր, բայց պարզվում է, որ ի պաշտպանություն նրանց ակցիա չի կարելի անել, որովհետև ոստիկանությունը թույլ չի տալիս հավաք կազմակերպել»,- Factor.am-ի հետ զրույցում նման միտք հայտնեց Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։

«Կարո Եղնուկյանի ընտանիքն ու բարեկամներից մի քանիսը որոշել են հավաք կազմակեպել ի պաշտպանություն Կարո Եղնուկյանի և Ժիրայր Սեֆիլյանի։ Վերջիններիս լուսանկարներով, շապիկներով հավաք են կազմակերպել, քայլել դեպի հանրապետության հրապարակ և թերթիկներ բաժանել, որտեղ նշված է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, որոնցից երկուսը սփյուռքահայ է, սակայն ոստիկանությունը չի թույլատրել»,- ասաց Հայրապետյանը։

Փաստաբանի խոսքով՝ ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկել կենտրոնական բաժին առանց որևէ բացատրության, սակայն, երբ ՄԻՊ գրասենյակը բացատրություններ է պահանջել բերման հանգամանքի հետ կապված, «ձևական խուզարկություններ են արել»։

«3 ժամ անց վարկած առաջ քաշեցին, որ բերման են ենթարկել, քանի որ իրենց մոտ կաորղ են պայթուցիկ սարքեր լինեն, բայց եթե նման կասկածանքով են բերման ենթարկել, ինչո՞ւ մինչև այդ չեն խուզարկել»,- ասաց փաստաբանը։

Տիգրան Հայրապետյանի համոզմամբ՝ ՀՔԾ-ն պետք է գործ հարուցի երկու հանցագործության դեպքի առթիվ: «Քաղաքացիների խաղաղ հավաքը խոչընդոտվեց ոստիկանների կողմից, ոստիկանությունը ոչ միայն չպիտի նման գործողություններ կատարեր, այլև պարտավոր էր պաշտպանել հավաքի մասնակիցներին։ Այս հարցազրույցն արդեն իսկ հիմք է, որ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցի հանրահավաքը խոչնդոտելու պատրվակ ստեղծելու և քաղաքացիներին անազատության մեջ պահելու փաստերի առթիվ և նախաքննություն իրականացնի»,- նշեց նա։

 

Սեդա Ղուկասյան