Շիրակի մարզում կայծակի հարվածից մարդ է մահացել

Լուրեր

19.04.2024 | 11:52
13 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն է կասեցվել
19.04.2024 | 11:52
Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր տարածքում հարձակմանը
19.04.2024 | 11:44
Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք փորձել էին ներկրել Հայաստան
19.04.2024 | 11:35
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
19.04.2024 | 11:24
Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ քաղաքապետարան
19.04.2024 | 11:21
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամը
19.04.2024 | 11:12
NYMEX․ Ոսկու գինն աճել է
19.04.2024 | 10:57
Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․ իրանցի պաշտոնյա
19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բոլորը

Այսօր Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում դժբախտ դեպք է տեղի ունեցել։

Գյուղի բնակիչ, 1954թ-ին ծնված Վանիկ Մելքոնյանը կայծակահարվել է և տեղում մահացել։ Ուժեղ անձրևի ժամանակ վերջինը համագյուղացու՝ Գևորգ Սահակյանի հետ պատսպարվել է գյուղի տարածքում գտնվող հին կառույցներում մեկում։ Այդտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։ Գևորg Սահակյանը վիրավորվել է, նրան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գուսանագյուղ համայնքի վարչական ղեկավար Վասակ Ղազարյանը։

«Իրենք իրենց անասուններին էին արածեցնում, դեպքը տեղի էունեցել արտավայրին մոտ։ Անասուններին տարել են արտավայր, հետո անձրևը եկել է, պատսպարվել են նախկին քարհանքի տարածքում: Այնտեղ ենթակայան է եղել նախկինում, բայց հոսանք չկա, 25-30 տարի է չի գործել այդ ենթակայանը։ Այնտեղ են պատսպարվել, մտնելուն պես կայծակը խփել է։ Վրան էլ վառված հետքեր կան»,- ասաց Վասակ Ղազարյանը՝ նշելով, որ վիրավոր Գևորգ Սահակյանի վիճակը նորմալ է։

«Հիմա վիճակը նորմալ է, ես խոսեցի հետը։ Ասեցին՝ մի փոքր վախեցել է, բայց նորմալ է հիմա, գիտակից է։ Միայն ոտքն է քաշված»,- ասաց Գուսանագյուղի վարչական ղեկավարը։