«Հանրայինը զրո տոկոսով է ծառայում հանրությանը, նրան շեղում է կարևոր խնդիրներից». Տիգրան Պասկևիչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
Բոլորը

Հանրային հեռուստաընկերությունը պետք է «հանրության» ռեսուրսն օգտագործելով իր վարկանիշը ձևավորի, ոչ թե դրա հետևից վազի: Հանրայինին հստակ քաղաքականություն է անհրաժեշտ, ինչը գրվեց, բայց թղթին մնաց: Այս մասին այսօր «Ծառայու՞մ է Հանրայինը հանրությանը» թեմայով քննարկման ընթացքում նշեց սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:

Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է վերանայել Հանրայինի հաստիքացուցակը, բյուջեն, պայմանագրերը: «Պետք է հասկանալ՝ ով է թերագնահատված և ով՝ գերագնահատված: Իսկ այդպիսիք հաստատ կան: Հաստիքացուցակն ուռճացված է, իսկ աշխատատեղերն՝ անհամապատասխան»,- նշեց Պասկևիչյանը:

Նրա խոսքով՝ Հանրայինին բովանդակություն է անհրաժեշտ: «Հայաստանում խոսքը և մամուլն ազատ են, սակայն բովանդակությունն ազատ չէ»,- նշեց հրապարակախոսը:

Նա ընդգծեց նաև, որ իր կողմից մշակված քաղաքականության կետերից մեկն արբանյակային հեռարձակման պրակտիկայի ուսումնասիրությունն է և նոր ձևաչափի մշակումը: «Ստեղծվել է մի վիճակ, երբ սփյուռքը դատարկ հեռարձակում է ստանում: Հանրայինը մատուցում է նյութ, որի ոչ լեզուն, ոչ էլ թեման սփյուռքահայության համար հասկանալի չէ»,- ասաց Պասկևիչյանը:

Համեմատելով ներկայիս իրավիճակը 90-ականների հետ, Պասկևիչյանը համոզմունք հայտնեց, որ այսօր ռեսուրսներն ավելի շատ են, Հանրայինն այսօր տեխնիկապես ավելի զարգացած է և շատ կարճ ժամանակի ընթացքում հնարավոր է արդյունավետ փոփոխություններ ունենալ: Տիգրան Պասկևիչյանը հավելեց, որ, իր կարծիքով, այսօր Հանրայինը զրո տոկոսով է ծառայում հանրությանը, ավելին՝ նրան շեղում է կարևոր խնդիրներից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան