Հայաստանի էներգետիկ համակարգում «բլեքաութ» հնարավոր չէր, այդ բառի օգտագործումն անիմաստ էր․ փորձագետ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը տարածաշրջանի ունիկալ համակարգերից մեկն է՝ բարձրավոլտ ցանցի բավական խիտ ծավալով և ավտոմատ կառավարման համակարգով։ Այս ամենին զուգահեռ, սակայն, ունի նաև բացասական կողմեր՝ մենք արդեն երկրորդ անգամ ենք ունենում նույնատիպ վթար, ինչը պետք է ահազանգ լինի այս խնդիրներով լրջորեն զբաղվելու համար։

Այս մասին այսօր «Զանգվածային հոսանքազրկում. պաշտպանվա՞ծ է ՀՀ էներգետիկ անվտանգությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Նրա խոսքով՝ էներգետիկ համակարգի այդ վթարներն ահազանգ են, որպեսզի պատկան մարմինները լրջորեն զբաղվեն այս ոլորտով։

«Պետք է նշեմ նաև, որ նման վթարները երբևէ չի կարելի կապել քաղաքականության հետ։ Անիմաստ էր նաև «բլեքաութ» (Blackout- վթար էներգահամակարգում, էլեկտրականության զանգվածային անջատում- խմբ.) անվանումը, Հայաստանում ցանցն այնպիսին է, որ մեր երկրում «բլեքաութ» հնարավոր չէ»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ մենք մեկ անգամ խուսափեցինք շատ մեծ վթարից, որից չկարողացան խուսափել մեր հարևաններ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում անցած շաբաթ տեղի ունեցած վթարն ու դրա հետևանքով տեղի ունեցած հոսանքազրկումները շատերն անվանեցին «բլեքաութ»:

Մանրամասները՝ տեսանյութում։