Տպավորություն ունեմ, որ քաղաքական թիմը չի հասկանում կամ դիտավորյալ չի կատարում Նիկոլ Փաշինյանի ուղերձները. բա դա սաբոտաժ չէ՞. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2024 | 22:02
Օրինագիծը կհեռացնի Վրաստանին Եվրամիությունից․ Շառլ Միշել
16.04.2024 | 21:50
Երևանում 22 ավտոտնակ կքանդվի. նշված տարածքում երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ
16.04.2024 | 21:42
Սի Ցզինպինը հրաժարվել է աջակցել Ուկրաինայի հարցով խաղաղության կոնֆերանսին՝ առանց Ռուսաստանի մասնակցության
16.04.2024 | 21:30
Փաշինյանը խելոք գնալու է Պուտինի երդմանը, ԵՏՄ նիստին է մասնակցելու․ ՌԴ-ից անջատման իրական քայլ չարեց. Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 21:24
Մոլդովայի ՍԴ-ն դրական եզրակացություն է տվել ԵՄ-ին միանալու հանրաքվեին․ հայտնի է հանրաքվեի օրը
16.04.2024 | 21:13
Դիմակավորված անձինք Սամվելին հարվածներ են հասցրել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, թքել նրա վրա. փաստաբան
16.04.2024 | 20:59
Ինչ բարելավում է սպասվում հոգեկան առողջության ոլորտում. ՀՀ-ում մեկնարկեց եռամյա ծրագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 20:45
Արտաքին քաղաքական կուրսը փոխելու՝ ՀՀ-ի փորձերը Մոսկվայի մոտ մեծ էմոցիաներ են առաջացնում․ Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 20:32
Խոշտանգման և բռնության զուգահեռ իրականությունը․ ՀՀ-ում նշում են Ոստիկանի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 20:15
Թող Պապիկյանն էլ Վիլիսով շրջի, եթե զինվորներին Ուրալով են տեղափոխում․ ձեզ ապահովել եք, նրանք զոհվե՞ն․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 20:05
Պռոշյան գյուղում տեղի են ունենալու ՀՀ ՊԵԿ վարչական շենքի պայթեցման աշխատանքներ
16.04.2024 | 19:51
Աննախադեպ ջրհեղեղ՝ անապատում. Դուբայում հեղեղվել են փողոցները և մետրոն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.04.2024 | 19:44
ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
16.04.2024 | 19:30
Քաղաքացին ահազանգում է ապօրինի տեղադրված դարպասի մասին, համայնքը՝ դատարանի վճիռ պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 19:21
Տապալվել է Ադրբեջանի և ՌԴ-ի ծրագրած հայտարարությունը՝ ընդդեմ ՀՀ-Արևմուտք հանդիպման․ Իրանը դեմ է եղել. Տաթևիկ Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ

–  Պարո՛ն Սաքունց, « Իրավական ուղի» ՀԿ կողմից երեկ հրապարակված Վենետիկի հանձնաժողովի նիստի արձանագրության համաձայն՝ «Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ Եվ պատվիրակությունն ու ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին»։ Իշխանության ներկայացուցիչները հաստատում են, որ վեթինգի փոխարեն բարեփոխումների այլ գործիք է կիրառվելու։ Ձեզ համար դա ընդունելի տարբերակ է։

– Իրապես պետք է դատական համակարգը մաքրել, դատաիրավական համակարգը կարգի բերել, համապատասխանեցնել այնպիսի չափանիշների, որպեսզի հանրային վստահությունն այդ մարմինների նկատմամբ բարձրանա։ Ի՞նչ է արվել, որ հեղափոխությունից հետո վստահությունը բարձրանա: Կարող եմ ասել, որ բացարձակապես ոչինչ։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ ԲԴԽ անդամների ընտրության ժամանակ, ցույց է տալիս, որ դատական իշխանության ինքնակառավարման մեխանիզմի դեպքում իշխանությունը որևէ արձագանք չի տալիս։ Եվ փորձել ողջ դատական իշխանությունը վստահել վստահություն չունեցող դատավորներին, ԲԴԽ-ին վստահել դատավորների բարեվարքության կանոնների հսկումն  ու իրականացումը, անտրամաբանական է։

– Ի՞նչ եք առաջարկում:

– Կտրուկ փոփոխություններ, այն, ինչ ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախ՝ պետք է մաքրել դատական իշխանությունն առնվազն 15-20 տոկոսի չափով։ Դատավորը, որն ունի իր պաշտոնական աշխատավարձին ոչ համարժեք գույք, պետք է հեռացվի։ Դատավորը, որը կայացրել է վճիռներ, որոնցով կոպտորեն խախտվել են մարդու իրավունքները, և որի վերաբերյալ կա Եվրոպական դատարանի վճիռ, նրանք նույնպես պետք է հեռացվեն։ Իսկ այս ցուցանիշները կիրառելու համար պետք է ընդունվի օրենք։ Իսկ այդ ցուցանիշները կիրառողը պետք է լինի ոչ թե ԲԴԽ-ն, այլ անկախ մասնագիտական մարմինը։ Այն կարող է լինել ժամանակավոր մարմին։

– Պարո՛ն Սաքունց, վեթինգի մասին հայտարարությունից առաջ՝ դեռևս անցած տարվա օգոստոսի 17-ին, իշխանությունները հայտարարեցին, որ կներդրվի անցումային արդարադատության ինստիտուտ։ Այս ուղղությամբ նախաձեռնությունները նույնպես նկատելի չեն։ Հնարավո՞ր է, որ այս ինստիտուտի ներդրումից էլ հրաժարվեն։

– Այդ թեմայով Ազգային ժողովում տեղի ունեցան լսումներ, որից հետո մենք ունե՞նք տեղեկություն, թե ձևավորվել է ինչ-որ աշխատանքային խումբ, ինչ-որ հայեցակարգի նախագիծ է մշակվել: Չկա որևէ բան։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ ամենաբարձր քաղաքական մակարդակով այդ ուղերձները բացարձակ նշանակություն չունեն քաղաքական թիմի համար՝ կա՛մ թքած ունեն դրանց վրա, կա՛մ չեն հասկանում, գուցե և՝ կոմպետենտության պատճառով։ Կամ դիտավորյալ չեն կատարում այն քայլերը, որ այդ ուղերձներում արձանագրված խնդիրները լուծվեն։ Բա դա սաբոտաժ չէ՞։ Անցումային արդարադատությունն օդի պես է անհրաժեշտ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան