Նիկոլ Փաշինյանը վաղը կանդրադառնա Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին․ Վլադիմիր Կարապետյան

Լուրեր

25.04.2024 | 11:32
Ալիևը հայտարարել է, թե ՀՀ-Ադրբեջան սահմանի 10-12 կմ կարելի է սահմանազատված համարել
25.04.2024 | 11:28
Նույն վիճակն է, ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցի վարչական ղեկավար
25.04.2024 | 11:23
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
25.04.2024 | 11:12
Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն՝ պայմանավորված «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցմամբ
25.04.2024 | 11:10
Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին․ Iran Human Rights
25.04.2024 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
25.04.2024 | 10:46
Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը
25.04.2024 | 10:31
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 10:27
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա վաղը՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում։

Այդ մասին Factor.am-ին փոխանցեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Հարցազրույցը սպասվում է վաղը՝ կեսօրից հետո, ի թիվս այլ հարցերի՝ վարչապետը կանդրադառնա նաև այդ հարցին»,- ասաց վարչապետի խոսնակը։ Սահմանադրական դատարանի շուրջ աղմուկ բարձրացավ, երբ Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը երդման ընթացքում հայտարարեց, որ գնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելու բարձր դատարանի նախագահի լիազորությունների կատարումը։

Ըստ Գրիգորյանի՝ կա սահմանադրական ճգնաժամ՝ պայմանավորված Սահմանադրական դատարանի գործող կազմով։ Այս առնչությամբ էլ ՍԴ դատավոր Գրիգորյանը մոտ 20 օր առաջ նամակով դիմել է Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորին, բայց մինչ այս պահը որևէ պաշտոնական արձագանք չկա։ Ստացվում է, որ բարձր դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին առաջինը կանդրադառնա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, նախօրեին էլ մամուլում հայտնվեց Վենետիկի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, որի համաձայն՝ հանձնաժողովում մտահոգիչ են գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը, ինչպես նաև ողջամիտ չի համարվել «դատավոր»-«անդամ» բառախաղը։

Շողիկ Գալստյան