«Եթե բանաձև անցկացնեք, որով Արցախը կվերադառնա բանակցային սեղան, ես live կմտնեմ, կասեմ՝ ապրեք, տղերք, հալալ է»․ Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 21:15
Ալիևը թող զիջի Ջողազի ջրամբարը ՀՀ-ին, և սահմանը կհարմարեցնենք․ սա սահմանազատում չէ․ Արմեն Խաչատրյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 20:58
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել
25.04.2024 | 20:45
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ
25.04.2024 | 20:38
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացին
25.04.2024 | 20:30
Ներքաղաքական քաոսի վտանգ կա, քաղաքացիական պատերազմով է հղի իրավիճակը․ Սարո Սարոյան
25.04.2024 | 20:24
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
25.04.2024 | 20:15
Գետ, ոչ թե կոյուղատար․ բնապահպանական քայլարշավ Գետառի հունը բացելու կոչով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 20:00
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
25.04.2024 | 19:49
Հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. առողջապահության նախկին փոխնախարարի նկատմամբ հարուցել է նոր քրեական հետապնդում
25.04.2024 | 19:37
Գյուղի պռնկի մի քանի տուն, կամուրջը ընկնում են սահմանի մեջ. որևէ մեկը չի կարող մեղադրել կիրանցիներին. Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 19:23
Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
25.04.2024 | 19:13
Բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
25.04.2024 | 19:00
Ինչու է աղմկում Երևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 18:47
Հաստատվել են բուհերի 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերը
25.04.2024 | 18:36
Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
Բոլորը

Factor.am-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ

-Խորհրդարանում ԵԱՀԿ ԽՎ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը խոսելով ԽՎ քաղաքական կոմիտեում հակահայկական մի բանաձևի մասին, պատմել է, թե ինչպես է պատվիրակությունը չեզոքացրել դրա ընդունումը։ Լրագրողի հարցմանն ի պատասխան նա ասել է, որ տեղյակ չէ, թե որն է եղել Ձեր դերը այդ բանաձևի չեզոքացման գործում, որի մասին Դուք ինքներդ էիք ասել։ Նա ասաց, որ Դուք խոսել եք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Դուք իսկապե՞ս որևէ դեր չեք ունեցել այդ բանաձևի կանխման մեջ։

-Ես ուշի ուշով հետևել եմ այդ զարգացումներին արդեն մեկուկես ամիս, որովհետև և՛ որպես քաղաքացի, և՛ որպես արտաքին հարաբերություններում բավականին տեսանելի աշխատանք ու փորձ ունեցող մարդ, չէի կարող անտարբեր անցնել այն սպառնալիքի կողքով, որը գալիս էր այդ բանաձևով Հայաստանին և Արցախին։ Այո՛, եղել է, ես դրա մասին ինքս եմ բարձրաձայնել, այս իշխանությունների ներկայացուցիչների կողմից եղել է խնդրանք աջակցելու, և ես պատրաստակամ եմ եղել ու մաքսիմալ աշխատել եմ այդ ուղղությամբ։ Զարմանալի չէ, որ պարոն Կոնջորյանը դրա մասին տեղյակ չէ, որովհետև իմ աշխատանքային գործընկերը առնվազն ի պաշտոնե պետք է լիներ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահը կամ բարձր։ Եթե պարոն Կոնջորյանը ինձանից չի տեղեկացել այդ մասին, դա իմ մեղքը չէ, իր գործընկերների մեղքն է։ Երբ ինքը ինչ-որ դրվագներ պատմեց, որոշ բաներ ճիշտ, որոշ բաներ այդպես չի եղել, իհարկե, իմ և Հանրապետականի ներգրավվածությունը չի սահմանափակվել այն տեխնիկական աշխատանքով, որ նա փորձեց մեզ վերագրել։ Շատ ավելի մեծ աշխատանք է իրականացվել, ես չեմ ասում, որ էդ հարցը լուծել ենք մենք, բայց էդ հարցի լուծման մեջ մենք բավականին մեծ ազդեցություն ենք ունեցել։ Մենք ուրախ ենք դրա համար, չենք ուզում որևէ մեկին երեսով տալ։

-Կարո՞ղ ենք այսպես ձևակերպել՝ Հանրապետականը օգնեց իշխանությանը։

-Ավարտեմ։ Հանրապետականը ծառայեց Հայրենիքին։ Այսպես է պետք ասել, որովհետև խնդիրը որևէ մեկին օգնելու կամ հաճոյանալու մեջ չէր։ Օգնելը միջոց է, քանի որ իրենք են իշխանություն, նպատակը ծառայել Հայրենիքին այդ թվում դիվանագիտական ճակատում։ Մեր կողմից իրականացված գործողություններն ավելի շատ են եղել։ Ես մի քիչ ավելի իմաստուն եմ տարիքով և փորձառու, և ի տարբերություն իմ գործընկերների, չեմ սկսի պատմել՝ բա ես սա արեցի, բա մենք սա արեցինք, և այլն։ Ինչո՞ւ։ Որովհետև չեմ ուզում բացահայտել հայկական ազդեցության «կանալները» միջազգային և եվրոպական խորհրդարանական հանձնաժողովներում։ Այդպիսի կանալներ կան, այդպիսի կանալներ ունի Հանրապետականը։ Բացահայտել, խոսել, ընկնել թասիբի, այսպես ասած, ու երեսով տալ ինչ-որ բաներ, իմ մակարդակը չէ, կներեք, որովհետև ակնհայտ է, որ ադրբեջանական ծառայությունները տեղում վերցնելու են այդ մարդկանց, մեր ազդեցության կանալների վրա աշխատեն, պիտակավորեն հայկական լոբբի և մյուս անգամ մենք չկարողանանք օգտակար լինել։ Այսինքն, մենք և՛ էդ մարդկանց ու կառույցներին վնաս կտանք, և՛ մեզ վնաս կտանք։ Դրա կարիքը չկա, պարզապես ընդհանրական կասեմ, որ Հանրապետականը և իմ ներգրավումն այս հարցերում եղել է ավելին, քան այն տեխնիկական և բյուրոկրատական բացատրությունները, որոնք տալիս էր պատվիրակության ղեկավարը։ Գիտե՞ք, մենք էլի չէինք խոսի սրա մասին։ Բայց ինչո՞ւ խոսեցինք։ Առաջինը, երբ այս իշխանությունը տեսավ, որ կուտակված ամպերը վերանում են, տեղում մոռացավ շատ մարդկանց, ում հետ աշխատել է։ Կարելի էր պարզապես շնորհակալություն հայտնել, և չընդգծել պարբերաբար պետական PR-ով, Հանրայինով և այլն, որ՝ ԱԳՆ, ԱԺ և պատվիրակություն ու դեսպաններ։ Վե՞րջ, հա՞, ուրիշ մարդ չի աշխատե՞լ։ Կարող էին անձնական շնորհակալություն ասել։ Մենք շնորհակալության համար չենք արել, բայց ես ուզում եմ, որ այս իշխանությունները սովորեն աշխատել հանրային, քաղաքական լավագույն ուժերի ներգրավման դեպքում նաև հետադարձ կապ տալով։ Էնպես չի, որ լավ են գործերը՝ բոլորին մոռանում ենք, վատ են գործերը՝ բոլորին հիշում են, դա ազնիվ չի, արդար չի ու մյուս անգամ նստվածք է թողնելու, եթե պետք լինի ձեր ասած ծառայությունը մատուցել։ Երկրորդ պատճառն այն էր, որ այս պատվիրակության աշխատանքի շրջանակներում Ազգային ժողովից սկսեցին կարծիքներ հնչել, որ չնայած մենք ստացել ենք վատ ժառանգություն, բայց մենք կարողացել ենք լուծել։ Սա էլ է փուչիկ, որովհետև իրենք վատ ժառանգություն չեն ստացել։ ԵԱՀԿ ԽՎ-ում նմանատիպ հակահայկական բանաձև անցկացնելու փորձ Ադրբեջանը մշտապես է արել, բայց երբեք հարցը 2010 թվականից այս կողմ չի հասել այն ծայրահեղ աստիճանին, որին հասել է Լյուքսեմբուրգում։ Իրենք վատ ժառանգություն չեն ստացել։ Եվ կարող էին դա ճշտել Արարատ Միրզոյանից, որը եղել է նախորդ պատվիրակության անդամ։ Ճշտեք, ո՞նց է աշխատել այդ պատվիրակությունը։ Երրորդ պատճառը, թե ինչու մենք դրա մասին խոսեցինք։ Որովհետև մի տեսակ ազնիվ չի, բարոյական չի, երբ դու քո քաղաքական մրցակիցներին հանրային դաշտում շարունակում ես պիտակավորել՝ էլ թալանչի ասել, էլ ռեժիմ ասել, էլ մեռած ասել։ Վերջին հարցումներով մենք մեռած չենք։ Մենք երրորդն ենք։ Բայց հնարավոր չէ վերևից լսել այդ զավեշտը, շարունակել լսել այդ հակաքարոզչական կլիշեները, իսկ տակից համագործակցել։ Այդպես չի լինելու այլևս։ Եվ մենք ընդունում ենք այն գործելաոճը, որն, իբր թե, իրենցն էր՝ մաքսիմալ թափանցիկ, տեսանելի և հաշվետու։ Մեր հասարակությունը և ժողովուրդը պետք է սրանից հետո ամեն ինչ իմանա, եթե մենք միասին ինչ-որ մի բան պետք է անենք։ Կարծում եմ, սրանից քաղաքական մշակույթը կշահի և կնպաստի այդ արհեստական անհանդուժողականության նվազմանը։ Եվ ամենավերջին դիտարկումը՝ էս պետական հակաքարոզչական արշավը, որ աննախադեպ հաղթանակ է, պարզապես ծիծաղելի է։ Այս իշխանությունը որպես հաղթանակ մատուցում է հետևյալ հանգամանքը՝ որ իրենց հաջողվել է պահպանել այն ձևակերպումները, որոնք մենք տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի բանակցված փաստաթղթի շրջանակներում պահպանել ենք տարբեր միջազգային հարթությունններում։ Այսինքն, որևէ աննախադեպ բան այդտեղ գրած չէ, գրած է այն, ինչ որ գրվել է 17 թվականին, 18 թվականին, մեր օրոք տարբեր վեհաժողովներում։ Ի՞նչն է դրա աննախադեպը։ Այսինքն, դուք նորից, հարգելի իշխանություններ, երբ կուրծք էիք ծեծում, ասում էիք՝ Ղարաբաղի հարցում սեփական կետից եք սկսում բանակցությունները, որպես փրկօղակ օգտագործեցիք Սերժ Սարգսյանի քաղաքական ժառանգությունը, Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների թողած ժառանգությունը։ Ու հիմա հպարտանում եք նրանով, որ Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգությունը կարողացել եք պահպանել։ Ապրեք։ Աննախադեպ բա՞ն եք ուզում անել, արեք հետևյալը՝ անցկացրեք բանաձև, որտեղ արդեն ձեր վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի, բարձրացրած միտքը, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան, ամրագրվի։ Այ եթե նման բանաձև անցկացնեք, ես ինքս live կմտնեմ, կասեմ՝ տղերք, դուք մեզանից շատ գործ արեցիք, դուք մեզանից լավ գործ արեցիք, հալալ է։ Բայց եթե դուք ընդամենը կարողացել եք պահպանել այն, ինչ որ մենք ենք ստեղծել, մենք ենք թողել, այն, ինչ որ դուք փնովում էիք, ու հիմա դրանից իբրև փրկօղակ բռնվել եք, ապա, համաձայնվեք, քաղաքական տեսանկյունից կարճամիտ է ու մանկամիտ է նման կեցվածքը։ Ես ուզում եմ, որ իրենք փոխվեն, ոչ մի աննախադեպ բան չի եղել, պահել են այն, ինչ մենք ենք թողել, այն, ինչ բանակցել է Սերժ Սարգսյանը, այն ձևակերպումները, որ խորհրդարանը մեր օրոք բոլոր տեղերում կարողանում էր անցկացնել։ Կավելացնե՞ն դրա վրա մի քար, մի պատ, մի սյուն, փառք ու պատիվ, չեն կարողանա ավելացնել ու կփորձեն քանդել, ապա անխնա քննադատության կենթարկվեն։

Զրուցեց Մհեր Արշակյանը