Ի՞նչ է լինելու Մոնումենտի առանձնատների և Սուրիկ Խաչատրյանի տան ճակատագիրը․ պատգամավորը՝ Սահրատ Պետրոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ը չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
Բոլորը

«Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի վրա գտնվող տների սեփականատերեր են հանդիսանում նախկին վարչապետներ՝ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն իր որդու հետ միասին, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանն ու այլք: Փաստորեն 2000-ական թվականներին հանրային սեփականություն համարվող տարածքը խլվել է երևանցիներից ապօրինաբար և հիմա միլիոնատերերն իրենց տներն են կառուցել և վայելում են»,- այս մասին այսօր Ազգային ժողովում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին դիմելով ասաց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հետաքրքրվելով, թե պաշտոնյան ինչպես է պատկերացնում այս հարցի հանգուցալուծումը։

Ի պատասխան Սահրատ Պետրոսյանը նշեց, որ պաշտպանելու է այդ մարդկանց սեփականության իրավունքը, եթե, իհարկե, դրանք օրենքի շրջանակում են։

«Որպես պետական պաշտոնյա՝ չեմ կարող մտնել այդ դաշտ և գնահատականներ տալ ինչ-որ մարդկանցից գույք ետ վերցնելու կամ չվերցնելու մասին։ Մենք խնամքով  պահպանում ենք այն բոլոր փաստաթղթերը, որոնք, գուցե, հիմք հանդիսանան սխալները շտկելու համար»,- ասաց Պետրոսյանը։

Արման Բաբաջանյանը որպես հարցի շարունակություն հավելեց. «Իսկ Կադաստրի պետական կոմիտեն ի՞նչ է անելու Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանում կառուցած տան հետ, որը  չի ունեցել կառուցման թույլտվություն»։

Հարցին ի պատասխան Սահրատ Պետրոսյանը նշեց,  որ երկու օր առաջ պատգամավորի նշած անշարժ գույքը գրանցվել է՝ Երևանի քաղաքապետարանի բյուջե՝ համապատասխան վճարումներն անելով։ «Մենք մեր լիազորությունների շրջանակում պատրաստ ենք աջակցել այն իրավական որոշմանը, որը կապված է լինելու այդ գույքի հետ»,- ասաց նա։