«68 հազար դրամ ստացողի կյանքի որակն էականորեն կփոխվի»․ Իմքայլական պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

«Կառավարությունը հնարավորություն ունի նվազագույն աշխատավարձի բարձրացումը դարձնել շարունակական»,- ասում է իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Հիշեցնենք, կառավարությունն այսօր նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձրել է 68 հազար դրամ․ «Որպեսզի կյանքն էականորեն բարելավվի, մեր երկրում չպետք է լինի 60 հազար դրամանոց աշխատավարձ»։

«68 հազար դրամ էլ չպետք է լինի»,- շարունակում է պատգամավորը։ Նա խոստանում է, որ առաջիկա հինգ տարիներին նվազագույն աշխատավարձի շեմը շարունակաբար կբարձրանա։ Ժողովուրդն ինքն էլ պիտի օգնի, որ իր աշխատավարձը բարձրանա։

«Եթե մեր քաղաքացիները շարունակեն այնպիսի վարքագիծ դրսևորել, որի արդյունքում զանգվածային տեմպերով ՀԴՄ կտրոններ պահանջեն և բյուջետային մուտքերն ավելանան, ոչ միայն նվազագույն աշխատավարձը, այլև նվազագույն կենսաթոշակը, որը մենք արդեն իսկ բարձրացրել ենք, նույնպես կբարձրանա»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը։

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը աշնանից շուտ չի լինի, օրենքի ընդունումը սպասվում է աշնանային նստաշրջանի ընթացքում։ Նախագիծը վերաբերվում է սահմանափակ թվով՝ 80 հազար մարդու․ «Այդ 80 հազարը դրանք 45 հազար մարդիկ են, որոնք աշխատում են մասնավոր սեկտորում և 35 հազար մարդիկ են, որոնք աշխատում են պետական համակարգում»։

Պատգամավորը վստահեցնում է, որ նվազագույն աշխատավարձը բարձրացնելով մեր քաղաքացիների կյանքը էականորեն կբարելավվի։ Նա չի վախենում «էականորեն» բառից։

«13 հազար դրամը էական չէ այն մարդու համար, որն ստանում է 300 հազար դրամ, բայց այն մարդը, որն ստանում է 55 հազար դրամ և 23 տոկոս բարձրանում է նրա աշխատավարձը, նրա կյանքի որակն էականորեն կփոխվի»,- չի նահանջում Գևորգ Պապոյանը։

Հայտնի է, սակայն, որ ավելի վաղ նվազագույն աշխատավարձը մինչև 63 հազար դրամ բարձրացնելու մասին օրինագիծ էր ներկայացրել հենց «Իմ քայլը» խմբակցության երկու անդամ՝ Բաբկեն Թունյանը և Վարազդատ Կարապետյանը, մինչդեռ կառավարությունն այն մերժել էր միջոցների անբավարարության պատճառով։ «Ավելի լավ ստացվեց»,- ժպտում է պատգամավորը․ «Ես ինքս համաձայն կլինեի իմ նախագիծը մերժեին, եթե նույնիսկ այն կլիներ 67 հազար 500 դրամ»։

Վարազդատ Կարապետյանը հիշեցնում է, որ ինքը և Բաբկեն Թունյանն ընդամենը 63 հազար դրամ էին առաջարկում բարձրացնել, կառավարությունը գերազանցեց իրենց։ Սակայն ինչո՞ւ էր մերժում այն պատճառաբանությամբ, որ փող չկա։

«Ես հուսով եմ, որ ֆինանսների նախարարությունում հաշվել են բյուջեի վրա հնարավոր ազդեցությունը, որովհետև 63-ի ազդեցությունը մենք հաշվել էինք, 68-ի ազդեցությունը չէինք հաշվել»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը։

Խոսքը մոտ 6 միլիարդ դրամի մասին է։ Պարոն Կարապետյանը կխուսափի ասել, որ քաղաքացիների համար կարևոր պատգամավորական նախաձեռնությունը ինքնաբերաբար դարձավ կառավարության նախաձեռնություն։ Պարոն Կարապետյանն ասում է՝ մենք մի թիմ ենք․ «Մեզ համար միևնույն է, թե ում անունն է դրա տակ գրվելու»։

Նվազագույն աշխատավարձի բարձրացումով, այնուամենայնիվ, ուրախանալ չեն կարող բոլորը, որովհետև դա չի նշանակում, որ ինքնաբերաբար բարձրանալու են բոլորի աշխատավարձերը։

«Որոշումը վերաբերելու է միայն նվազագույն աշխատավարձ ստացողներին։ Այսինքն, միայն նվազագույն աշխատավարձ ստացողների մասով աճ կլինի, բայց գործակիցը չի փոխվի, և պետական համակարգի մնացած աշխատողների աշխատավարձը չի բարձրանա»,- պատրաստ է շատերին հիասթափեցնել իշխանական պատգամավորը։

Աղքատությունից զերծ նվազագույն աշխատավարձը Վարազդատ Կարապետյանի պատկերացմամբ 125 հազար դրամն է։ Պատգամավորը հույս ունի, որ Փաշինյանի կառավարությունը կհաղթահարի Հայաստանում աղքատությունը։ Ինքը նույնիսկ կարող է ասել, թե դա մոտավորապես երբ կլինի․ «Ես կարծում եմ, որ այս Ազգային ժողովի կյանքի, 7-րդ գումարման ընթացքում մենք կհասնենք այդ թվերին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան