Իշխող ուժն իր գործողություններով նվազեցնում է դատական իշխանության հեղինակությունը․ Ռուբեն Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:39
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 12:34
Ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի տների արժեքն աճում է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:26
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
12.12.2024 | 12:25
ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:14
Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»
12.12.2024 | 12:10
Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում, քիչ ա մնում՝ Իջևանից վառարան ուզենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը

 

-Դատական համակարգն ունի՞ բարեփոխումների կարիք, ինչպես վարչապետն է ասել՝ վիրահատական միջամտությամբ։

-Առաջին՝ դատական համակարգն ունի բարեփոխումների կարիք, դատական համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի, այն տարիներ ի վեր բարեփոխվել է, այլ հարց՝ բավարա՞ր տեմպերով, թե՝ դանդաղ, ինչքանո՞վ ճիշտ ուղղությամբ, ինչքանով՝ սխալ ուղղությամբ։ Երկրորդ՝ որևէ դատական համակարգ, որն ունի ինչ-որ արժեք, զրոյական դատական համակարգերի մասին չի խոսքը, երբեք դրական ուղղություն չի արձանագրել վիրահատական միջամտությամբ։ Այո՝ բարեփոխումների կարիք ունի, բայց ո՛չ վիրահատական միջամտությամբ։ Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում հանրության մոտ, որ մեր դատական համակարգը աշխարհի վատագույն դատական համակարգն է, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Մենք իսկապես ունենք ձեռքբերումներ և այս տասնամյակների ընթացքում այգի ենք տնկել, որի մի մասը լավ վիճակում չէ, բայց եթե մենք ամբողջ այգին ենք կտրում, ապա կորցնում ենք տասնամյակներ։

-Իշխանության հիմնավորումներից թերևս գլխավորը հետևյալն է՝ դատավորները նախկինում կատարել են քաղաքական պատվերներ, թաթախված են եղել կոռուպցիայի մեջ, ապացույցը նրանց ճոխ հայտարարագրերն են, ու պիտի վեթինգի ենթարկել նրանց։ Ըստ Ձեզ, բավարա՞ր հիմնավորում չէ կամ ապացուցման կարիք ունի՞ այս պնդումը։

-Հայտարարագրման առումով ամենախիստ պայմանները արդեն իսկ դրված են դատավորների առջև, և կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք հանրային նշանակության գործառույթ իրականացնող խմբերի մասին, ինչպես օրինակ՝ դատավորների մասին, ապա այն գործիքակազմը, որ կա․․․ ծրագրվում էր՝ էթիկայի հանձնաժողովի ձևով, հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի, որ ի դեպ, արդեն ներկայիս իշխանությունների օրոք այդպես էլ ավարտին չհասցվեց այդ գործընթացը, լիարժեքորեն բոլոր հնարավորություններն ստեղծում էին այս հարցերին պատասխանելու համար։ Այդ ճոխ կոչված հայտարարագրերը․․․ մի մասը իսկապես կարող են ճոխ լինել, մի մասը՝ ներկայացվել է որպես ճոխ, և ես կարծում եմ, որ սովորական գործիքները հնարավորություն տալիս են հարցերի պատասխաններ ստանալու։

Ինչ վերաբերում է քաղաքական ազդեցություններ ունենալ-չունենալուն, կարելի է հստակ արձանագրել, որ մենք մինչև 2018 թվականը ունեցել ենք շատ հստակ ռազմավարություն, երբ ավագ սերունդը հեռանում էր, գալիս էր նոր սերունդը և եթե այս գործընթացը բնականոն ճանապարհով շարունակվեր, մի քանի տարի հետո մենք վստահաբար կունենայինք անդառնալի դրական փոփոխություններ։ Այսօր, կարծեք թե, նոր պայմաններում, երբ իշխանությունները մեկ օր վեթինգի մասին են խոսում, դատավորները հանրային ճնշման տակ են պահվում հենց իշխող քաղաքական ուժի գործողությունների արդյունքում, ես կարծում եմ՝ առաջընթաց չենք գրանցում դատական իշխանության համակարգում։

-Արդյո՞ք պետությունն իրավունք չունի մեկ օր իր անունից արդարադատություն իրականացնող դատավորին հարց տալ, թե որտեղի՞ց նրան հարյուրհազարավոր դոլարները։

-Պետությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով հարցեր տալ բոլորին, բայց միաժամանակ, մենք բոլորս պետք է գիտակցենք մի կարևոր բան՝ դատական իշխանությունը սահմանադրական համակարգում հակակշիռ է ցանկացած քաղաքական իշխանության, և եթե մենք այսօր տեսնում ենք, որ քաղաքական իշխանությունը թիրախավորել է դատավորներին․․․ Պարզ օրինակ՝ դատավորը կայացնում է քաղաքացիական ինչ-որ գործով վճիռ ի վնաս առողջապահության նախարարի՝ որպես մասնավոր անձ, կարճ ժամանակ անց նախարարը վիրավորական գրառում է կատարում դատավորի մասին, և դա շատ նորմալ է դիտվում։ Խոսքը Արսեն Թորոսյանի վերաբերյալ Երևանի քաղաքի դատարանի վճռի մասին է, երբ դատավորը պարտավորեցրել էր ներողություն հայցել Միքայել Մինասյանի հորից։ Եթե մենք չոր օրենքի լեզվով խոսենք, դատավորին վիրավորելը հանցագործություն է, բայց սա չի խնդիրը, այլ խնդիրն այն է, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն իրենց գործողություններով նվազեցնում են դատական իշխանության հեղինակությունը։ Դատական իշխանության հեղինակությունն առանց այն էլ բարձր չէ, էս գործողությունների պատճառով ավելի է նվազում, և երբ շեշտադրում եք միջոցներ, դա շատ փոքր թվով մարդկանց է վերաբերվում, որոնց գիտենք, որ նրանց ծնողները ունևոր մարդիկ են և դա նորմալ է։

-Ինչպե՞ս կատարել դատական արմատական բարեփոխում, որպեսզի հանրություն, ի վերջո, սկսի վստահել։ Դրամական միջոցներից բացի տարբեր փաստաբաններ, իրավապաշտպաններ ասել են, որ քաղաքական հետապնդումների տակ դակել են դատավորները։

 -Մենք այսօրվա իրավիճակում ենք տեսնում դակելը։ Այո, այդ մոտեցումը կա, զեկույցներում էլ է եղել, բայց այսօրվա իրավիճակը դրանից, մեղմ ասած, չի տարբերվում, նույնիսկ կարելի է ասել՝ վատ միտումների հիմք է դրվում։ Իրավաբանական հանրությունն այսօր արդեն, ի տարբերություն 10 տարի առաջվա, ունի գործիքակազմ դատավորների նկատմամբ` Help Court համակարգը, որին վստահությամբ ենք վերաբերվում։ Մենք տեսնում ենք, որ այդ համակարգով առավել բարձր գնահատականներ ստացած դատավորները, ինչ է թե քաղաքական էլեմենտներով գործերում իրականացնում են ոչ իշխանահաճո որոշումներ, միանգամից դառնում են հանրության թշնամին, կոնկրետ ասեմ՝ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ վճիռ կայացրած դատավորը, որը կարծես երկրորդն է ամենացածր գնահատական ստացածների մեջ․․․ նրանք որևէ պարսավանքի չեն ենթարկվում։ Այս ամենը, կարծես թե, որոշակի ուղղորդվածություն ունի և սխալ ճանապարհով է դա գնում։ Սխալ դիագնոստիկայի արդյունք է։ Խնդիրներն այսօր ամբողջովին բացահայտված չեն պրոֆեսիոնալ մակարդակում։ Ոչինչ չէր խանգարում, որ պրոֆեսիոնալ հանձնաժողով ստեղծվեր, և միջազգային կառույցներն էլ օժանդակություն կհատկացնեին դրա համար, իսկապես հասկանայինք մեր խնդիրները։

-Վեթինգի իրականացումը ԲԴԽ-ին վերապահելը ճի՞շտ որոշում է, ի՞նչ արդյունք կունենանք, արդյոք առավել պրոֆեսիոնալ և արժանավատ կլինի՞ այդ գործընթացը։

-Անկեղծ ասած, ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է, այսպես կոչված, վեթինգի  լիազորությունը տեղավորվի Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական լիազորությունների մեջ։ ԲԴԽ-ն ունի սահմանադրական լիազորություններ, որոնք վեթինգ չեն ենթադրում։ Դատական խորհուրդը, այո, կարգապահական գործառույթ է իրականացնում, բայց վեթինգ կոչվածը, եթե այն հասկանում ենք իր դասական իմաստով, վեթինգը պատժելու իմաստ ստացավ․․․ Մարդիկ այսօր ասում են վեթինգի ենթարկել ոչ թե իր բնական, ի սկզբանե ունեցած իմաստով, այլ՝ պատժելու իմաստով։ Ի դեպ, երբ նույն առողջապահության նախարարը խոսում էր դատավորի մասին, ասում էր՝ վեթինքի պետք է ենթարկել, բնականաբար՝ այստեղ խոսքը վերաբերվում էր պատժելուն։ Դատավորները պետք է ինչ-որ մի մարմնի առաջ կանգնեն, ոչ թե բողոքի հիման վրա, այլ որպես ընթացակարգ, այդ մարմինն էլ ստուգի, տեսնի՝ այդ մարդը համապատասխանո՞ւմ է, թե՝ ոչ։  Պետք է նախագիծը բերեն, տեսնենք՝ հասկանաք՝ ինչպե՞ս են ԲԴԽ-ի լիազորությունների մեջ տեղավորում։

 

Ռոբերտ Անանյան