Ռոբերտ Քոչարյանին նորից կալանավորելը դատարանի կողմից միակ իրավաչափ որոշումն էր. Տիգրան Եգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.04.2026 | 23:38
Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի. ՆԳՆ
17.04.2026 | 23:30
250 մլն դոլարի ներդրում՝ 2500 նոր աշխատատեղ. Պապոյանն այցելել է Նարեկ Նալբանդյանի թռչնաբուծարան
17.04.2026 | 23:27
Վաշինգտոնն ու Անկարան շուտով կարող են լուծել ռուսական C-400-ի մասով պատժամիջոցների շուրջ վեճը․ ԱՄՆ դեսպան
17.04.2026 | 23:13
Ալիևների ընտանեկան բիզնեսի համար Կասպից ծովը չորացնելու և արհեստական ​​կղզիներ ստեղծելու նախագծին պաշտոնական թույլտվություն է տրամադրվել
17.04.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
17.04.2026 | 22:58
Հունիսի 7-ին ընտրություն է կատարվելու փորձանքի, փորձարկման և փորձառության միջև. Քոչարյանը փորձառուն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 22:51
Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների
17.04.2026 | 22:42
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
17.04.2026 | 22:25
ՀՀ ԱԳ փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
17.04.2026 | 22:19
Ինչ տեսք ունի Ծառուկյանի աղջկա և փեսայի բռնագանձվող գույքը․ բազմամիլիոնանոց ունեցվածքի մի մասը՝ ՀՀ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 22:07
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.04.2026 | 21:54
Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունն ընդլայնվում է. Հաջիև
17.04.2026 | 21:43
Բավակա՛ն է. Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «արգելել է» Իսրայելին ռմբակոծել Լիբանանը
17.04.2026 | 21:30
Ինչ ֆինանսավորում է ստացել ՀԱԿ-ը 2025-ին
17.04.2026 | 21:14
Բաքուն հաջորդ տարի Ստեփանակերտում նախատեսում է երկաթուղային ու ավտոբուսային կայարանների համալիր բացել
Բոլորը

Վերաքննիչ դատարանն այսօր որոշեց կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատարանի այս որոշման և, ընդհանրապես, մեր երկրում դատաիրավական համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին Factor.am-ը զրուցել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ:

– Պարո՛ն Եգորյան, ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի այս որոշումը, և ինչո՞ւ դատավարության ընթացքում երկրորդ նախագահը չէր կարող մնալ ազատության մեջ:

– Թե ինչու Ռոբերտ Քոչարյանը չէր կարող և չպետք է մնա ազատության մեջ, հիմնավորումներն ավելի քան մանրամասն ներկայացվել են ինչպես մեղադրողի, այնպես էլ տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների կողմից: Հետևաբար՝ սա միակ իրավաչափ որոշումն էր, որ պետք է կայացվեր: Բացի այս հիմնավորումներից՝ ինքնին խնդրահարույց էր դատարանի կողմից կայացրած որոշումը, քանի որ այդ որոշմամբ արտահայտված դիրքորոշումներն իրար հետ այնպիսի հակասության մեջ էին, որոնք այդ որոշման իրավաչափությունը վերացնում էին:

– Երեկ Ռոբերտ Քոչարյանը հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, թե չի բացառում, որ դատարանն այսօր իրեն նորից կկալանավորի և, նրա խոսքով, իր դեմ ինչ-որ սցենար է հյուսվում: Այսօր վճռի հրապարակման ժամանակ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ պաշտպանները դատարանում չէին: Կարծում եք՝ նրանք տեղյա՞կ էին, որ նման վճիռ է լինելու, թե՞ ընդամենը ենթադրում էին, և սա այն համատեքստում, որ կարծիքներ են հնչում, թե Ռոբերտ Քոչարյանը դատարանի վրա որոշակի ազդեցություն ունի:

– Ոչ միայն կարծիքներ են, այլ նմանատիպ ազդեցության հնարավորության մանրամասն թվարկումն ընկած է եղել նրան կալանավորելու միջնորդությունների և դրանց արդյունքում կայացված դատական ակտերի բողոքների հիմքում: Այսինքն՝ սա կարծիքների հարց չի, դիրքորոշումներ են, որոնք բավարար են, որպեսզի նրա նկատմամբ կիրառվեր խափանման միջոց:

– Անդրադառնանք Սահմանադրական դատարանին: Կարծիքներ են հնչում, որ 2018թ. ապրիլի 9-ից հետո, երբ արդեն ամբողջությամբ գործողության մեջ մտավ նոր Սահմանադրությունը, դրանում առկա բացթողումների պատճառով ՍԴ-ն իրավազոր մարմին չէ, և ապրիլի 1-ից հետո նրա կայացրած որոշումներն իրավունքի ուժ չունեն: Դուք պաշտպանո՞ւմ եք այդ տեսակետը:

– Ինչ վերաբերում է 2015թ. Սահմանադրության 213-րդ հոդվածով սահմանված անցումային կարգավորումներին, ապա՝ այո՛, ըստ դրանց՝ ՍԴ-ի անդամները պաշտոնավարում են մինչև 2018թ. ապրիլի 9-ը: Այդ պահից հետո, ըստ Սահմանադրության 213-րդ հոդվածի, արդեն պետք է համապատասխան իրավասու մարմինները կատարեն առաջադրումներ ՍԴ դատավորների թեկնածուների, իսկ ԱԺ-ն քննարկի այդ թեկնածությունները և կատարի ընտրություն, ըստ այդմ էլ ձևավորվի Սահմանադրական դատարան: Մինչ այժմ, այս Սահմանադրությամբ սահմանված գործընթացի արդյունքում, ընտրվել է ՍԴ 2 դատավոր: Սակայն մինչ այժմ ՍԴ-ի անունից և ՍԴ դատավորների անունից, որպես դատավորներ հանդես գալով՝ որոշումներ են կայացրել ՍԴ անդամները, իսկ Սահմանադրության 170-րդ հոդվածի 5-րդ մասն ասում է, որ ՍԴ անունից որոշումներ կայացնում են միայն ՍԴ դատավորները:

Վենետիկի հանձնաժողով երեկ  անդրադարձել է ՀՀ ՍԴ-ի շուրջ զարգացումներին: Հանձնաժողովն արձանագրության մեջ նշել է, որ տեղյակ է զարգացումներին՝ ներառյալ ՍԴ անդամների վերաբերյալ հանրային հայտարարությունների մասին: «ՀՀ դատական օրենսգրքի վերաբերյալ հրատապ կարծիք կպատրաստվի, որը պետք է ուղարկվի համապատասխան մարմիններին մինչև հոկտեմբեր կայանալիք լիագումար նիստը»,- ասված է նիստի արձանագրությունում: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը։

– Սա բավական հապճեպ և, իմ համոզմամբ, ողջ խորությամբ չընկալված մի ակտ է, որի հիմքում ընկած բոլոր հանգամանքները պետք է պարզվեն։ Մենք գիտենք, թե ՀՀ-ից Վենետիկի հանձնաժողովում ովքեր են հանդես գալիս՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը և Վարդան Պետրոսյանը։

– Կարծում եք՝ նրանց միջամտությա՞ն արդյունքում է նման հայտարարություն արվել։

– Ես չեմ կարծում, բայց ես նաև չեմ կարծում, որ նրանք այս հարցի մասին տեղյակ չէին։ Եվ պետք է հասկանալ, թե ով ինչ դերակատարում է ունեցել։ Բայց եթե Վենետիկի հանձնաժողովը նման հայտարարություններ է տարածում, դա շատ լուրջ հետևանքներով է հղի, բայց ո՛չ ՀՀ-ի համար։ Վենետիկի հանձնաժողովի կողմից անդամ պետության վերաբերյալ այնպիսի նուրբ և ինտիմ հարցերից մեկի կապակցությամբ, որը վերաբերում է ՍԴ-ին, ՍԴ դատավորի կողմից բարձրացված և ՍԴ անդամներին ներկայացված հարցերի կապակցությամբ որևէ մարմին որևէ իրավասություն չունի այնպիսի միջամտության, որը կարող է դիտարկվել որպես ՀՀ ինքնիշխանությանը միջամտություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան