Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենքի նախագիծը որակել են մինչ օրս ներկայացված ամենաիշխանականն ու մեկ քայլ հետ․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում ընթերցեց Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խորհրդի՝ քիչ առաջ տարածած  հայտարարությունը, որտեղ նշված է, որ Արարատ Միրզոյանի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովի ստեղծման նոր մեխանիզմների ներդրմանը, այս կապակցությամբ առաջարկվող կարգավորումները և գործելաոճը չեն բխում միջազգային հանրաճանաչ նորմերից, սկզբունքներից, չեն արտացոլում թավշյա հեղափոխությամբ որդեգրված ժողովրդավարության և մասնակցային կառավարման արժեքները, չեն արտահայտում հակակառուպցիոն համակարգի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետի հրապարակային արտահայտած դիրքորոշումները և կարող են որակվել որպես իշխանությունների կողմից մինչ օրս ներկայացված ամենաիշխանական նախագիծ և մեկ քայլ հետ։

Ի պատասխան Արարատ Միրզոմյանը նկատեց, որ իր համար այս հայտարարությունը բնական էր, քանի որ գործող օրենքով պետք է ձևավորվեր մրցութային հանձնաժողով, որտեղ թեկնածու առաջադրելու իրավունք ուներ վերը նշված հայտարարությունը տարածած հասարակական կազմակերպությունը։

«Այս ՀԿ-ի նախագահը դուստրն էլ ներկայացված է այդ հանձնաժողովում․ այնպես որ, ամեն ինչ շատ կենցաղային է»,- ասաց  ԱԺ նախագահը։

Արման Բաբաջանյանը նաև նկատեց, որ ԱԺ նախագահի առաջարկած փոփոխություններով, փաստորեն, վեթինգ իրականացնելու գործառույթը պատվիրակվում է մի մարմնի, այն դեպքում, երբ դեռ չի էլ քննարկվել անցումային արդարադատության հայեցակարգը։

«Սա անթույլատրելի է, վեթինգն ու անցումային արդարադատությունը համախոհություն են պահանջում՝ առնվազն Ազգային ժողովում, իսկ եթե այս համախոհությունը չկա, դա ռումբ է, որ դրվում է Հայաստանի դատական համակարգի տակ, դա անթույլատրելի է»,- ասաց  պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։