«Ադալժենի» չենք անում ձեզ, հարգելի ընդդիմադիրներ․ Էդգար Առաքելյանը բացում է ընդդիմադիրների աչքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը։

Նախագծով առաջարկվում է ընդլայնել Կառավարության ու Ազգային ժողովի լիազորությունները, փոփոխություն է նախատեսվում ՏՄՊՊՀ-ի ու ՀԾԿՀ-ի մասին օրենքներում։

Առաջարկվում է փոխել Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ձևավորման սկզբունքները և հանձնաժողովների առաջին կազմի նախագահների լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն տալ Կառավարությանը:

Հանձնաժողովների անդամների թափուր պաշտոններում թեկնածուներին հաջորդաբար առաջադրում են Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող և ընդդիմադիր խմբակցությունները:

Ընդդիմադիր որոշ պատգամավորներ քննադատեցին այս փոփոխությունները՝ նշելով, որ այն իմիտացիոն բնույթ է կրում և միևնույնն է, այդ հանձնաժողովների կայացրած որոշումների վրա ընդդիմությունն ազդելու լծակներ չի ունենալու։

Անդրադառնալով  այս քննադատություններին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը նշեց, որ ընդդիմությանն ինքնավար մարմիններում թեկնածուներ առաջադրելու ԱԺ նախագահի ներկայացրած նախագծի վերաբերյալ քննադատություններն անհասկանալի են։

«Հարգելի ընդդիմադիր գործիչներ, ես ուզում եմ բացել ձեր աչքերը, այս նախագիծը նվեր չէ ձեզ, «ադալժենի» չենք անում, ընդդիմության  քվոտան չի սա և ոչ էլ կարկանդակից օգտվելու հրավեր, այլ ընդամենը կարիք ունենք ինքնավար մամիններում ապահովել անկախություն և ունենալ կոռուպցիայից զերծ մարմիններ»,- ասաց  Առաքելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։