Վահե Գրիգորյանը միավորող ֆունկցիա կատարեց վերջին շաբաթներին. Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
Բոլորը

Դատական համակարգը Հայաստանում վաղուց ճգնաժամի մեջ է, և Սահմանադրական դատարանի հետ կապված վերջին իրադարձությունները, ըստ էության, խորացնում են այդ ճգնաժամը: «ՍԴ դատավո՞ր, թե՞ նախագահ. աղմկահարույց հայտարարության դիլեման» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

«Ձևավորվել է պահանջարկ, որ այս ճգնաժամը պետք է շուտափույթ լուծվի: Գոյություն ունի իրավիճակի երկու վերլուծություն, որոնցից մեկը ներկայացրել է Վահե Գրիգորյանը, և որը հեղափոխություն արած ժողովրդի մեծամասնության կողմից ընդունվում է որպես ճշմարիտ վերլուծություն: Չնայած նույնիսկ հեղափոխություն իրականացրած շրջանակներում որոշակի քննադատություն կա»,- ասաց նա:

Քաղաքագետը կարծում է, որ Վահե Գրիգորյանը վերջին շաբաթներին «միավորող ֆունկցիա կատարեց»:

«Վերջերս նույնիսկ հեղափոխությանը մասնակցած հասարակության շրջանում որոշակի քննադատություն կար իշխանությունների, կոնկրետ գործողությունների նկատմամբ: Նշվում էր, որ ոչ արդյունավետ քաղաքականություն է իրականացվում այս կամ այն ոլորտում: Բայց Վահե Գրիգորյանի վերաբերյալ փաստացի կարելի է ասել, որ կա կոնսենսուս քաղաքացիական հասարակությունում և ամբողջ հեղափոխական հանրության շրջանում»,- պարզաբանեց Էդգար Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: