Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Լուրեր

17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
17.11.2026 | 11:58
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:56
Պերուում Հռոմի պապի աչքին է դիպել ամբոխից նետված տերողորմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:55
Ինչո՞վ եք տարբերվում սովետից, 99 տոկոս քվեարկում էին Կոմկուսի օգտին. Արթուր Խաչատրյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:47
ԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու հնարավորությունները
17.11.2026 | 11:38
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին՝ 25 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին
17.11.2026 | 11:35
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:30
Հայտնի է՝ որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ
17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
17.11.2026 | 11:15
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:08
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, որով Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արամ Կարախանյանը։ Մինչ այդ նա Կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում։

Կարախանյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, վերապատրաստվել ԱՄՆ-ում։ ՀՀ փաստաբանների պալատի անդամ է 1999 թվականից։ Աշխատել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում (2000-2001 թթ.,-ԵԱՀԿ/ՄԱԿ-ի ՓԳՀ «Բնակչության հաշվառման ծրագրով ծածկագրերի և բնակչության հաշվառմանն առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում)։ Դասախոսել է Երևանի պետհամալսարանում (2001-2011 թթ.)։ Եղել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանի իրավական հարցերով խորհրդական (2013-2016թթ.), ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական (2016-2018 թթ.), աշխատել է իրավաբանական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններում։

Ամուսնացած է։