Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, կան խեղաթյուրման բազմաթիվ փաստեր. Լևոն Յոլյանը ոլորտներ է թվարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
19.10.2026 | 18:10
Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 18:05
Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
Բոլորը

Ազգային ժողովում այսօր Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ներկայացրեց պալատի 2018 թվականի տարեկան հաշվետվությունը։ Ըստ պալատի նախագահի՝ արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, կան խեղաթյուրման բազմաթիվ փաստեր, պալատը, ընդհանուր առմամբ, նեկայացրել է 359 տարաբնույթ առաջարկություն։

Լևոն Յոլյանի ներկայացմամբ՝ 2018թ. 25 հաշվեքննությունից ավարտված է 19-ը, 2-ը կասեցված է, իսկ 4-ի մասով աշխատանքները շարունակվում են: Դրանք վերաբերում են ՊՆ-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Հայ-ռուսական համալսարանին և դեղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինանսատնտեսական հաշվետվություններին:

Հաշվեքննիչ պալատի ղեկավարը նշեց, որ այս հաշվեքննության ընթացքում եղել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող կասկածներ, դրանց մասով 5 առանձին ուղղություններով նյութեր ուղարկվել են Գլխավոր դատախազություն։

Յոլյանն անդրադարձավ նաև Քաղավիացիայի վարչության վերաբերյալ արված բացահայտումներին՝ նշելով, որ ամեն տարի պետական բյուջեից «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին միջոցներ են հատկացվում ուսանող օդաչուների ուսումնավարժանքային թռիչքների իրականացման համար, օդանավի վարձակալության համար պետական ընկերությունը վճարել է 600 մլն դրամ, իսկ մինչև այդ՝ օդանավն ընկերությունը ներմուծել է 2013-ին՝ 86.2 մլն դրամով և վարձավճարը 7 անգամ ավելի է, քան օդանավի արժեքը:

Հաշվեքննիչ պալատի նախագահը թվարկեց նաև թոշակների, նպաստների և այլ ոլորտներում արձանագրված խախտումները, որոնք ներկայացված են պալատի հաշվետվության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։