Այսուհետ մենք էլ կասենք՝ «փայլուն ընդդիմություն» և «սիրուն աղջիկ Սամսոնյան». Սուրեն Գրիգորյանը՝ Անի Սամսոնյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի համար անհասկանալի է, թե ինչու ընդդիմադիր պատգամավորները որևէ հարցի վերաբերյալ իշխանությանը քննադատելիս կոռեկտ չեն քննադատում, այլ անհիմն նշում են, թե իշխանությունը չի հանդուրժում քննադատություն։ «Ձեզ ի՞նչ է թվում, մեր քաղաքացիները չե՞ն տարբերում այն իրավիճակը, երբ ասում ենք՝ մեզ մի քննադատեք ու մեկ այլ իրավիճակում երբ ասում ենք՝ քննադատեք, բայց դա արեք կոռեկտ»,- ասաց  պատգամավորը:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն կոչին, որ պետք չէ նեղվել այն հանգամանքից, երբ Էդմոն Մարուքյանը Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանին անվանել «սիրուն աղջիկ», Գրիգորյանն ասաց. «Տիկին Սամսոնյան, եթե Ձեր նկատմամբ այդ եզրույթը չի կարելի օգտագործել, ինչո՞ւ է կարելի Քաղավիացիայի կամ պաշտոնատար այլ անձի նկատմամբ օգտագործել: Որտեղի՞ց է այդ երկակի ստանդարտների մոտեցումը: Ձեզ ինչ-որ մեկն ասել է՝ մի եղեք դժգո՞հ։ Ոչ ոք դեմ չի, որ Դուք ունենաք կարծիք այն մասին, որ այս կամ այն պաշտոնյան աշխատում է տոտալ անարդյունավետ: Դժվա՞ր էր դա ձևակերպել այնպես, որ հորդորում ենք կառավարությանը և քաղավիացիայի նախագահին անել այս կան այն: Պարտադի՞ր էր ասել «փայլուն կառավարություն» և «սիրուն աղջիկ»: Եթե դա նեղվելու չի, սրանից հետո մենք էլ կասենք՝ «փայլուն ընդդիմություն» և «սիրուն աղջիկ»»։

Մանրամասները՝ տեսանյութում։