Սահմանադրության մեջ գործող ռումբ կա՝ կառավարությունը զինված ուժերը կիրառելու բացարձակ լիազորություն ունի. Գագիկ Ջհանգիրյանի բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ նախկին զինվորական դատախազ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանի հետ

– Պարո՛ն Ջհանգիրյան, խնդրահարույց կամ հիմնավորման տեսանկյունից թույլ չէ՞ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի այն հայտարարությունը, թե ՍԴ կգնա՝ ստանձնելու նախագահի լիազորությունները։ Քննադատողներն ասում են, որ նրա հայտարարությունը սահմանադրական կարգի տապալման մասին է կամ քրեական հանցակազմ է պարունակում իր մեջ:

– Քանի որ ՍԴ-ում այսօր գործում է 7 անդամ և այսօր արդեն 2 դատավոր, մինչդեռ այսօր պետք է լինեն ևս 7 դատավորներ, և քանի որ մյուս դատավոր Արմեն Դիլանյանն այսօր արձակուրդում է, ստացվում է՝ Վահե Գրիգորյանն այսօր ՍԴ միակ դատավորն է, ով ընտրվել է Սահմանադրության ուժով։ Եվ բնական է, որ նա պետք է ներկայացնի ՍԴ-ն։

– Բայց ընդդիմախոսները որպես հակափաստարկ հիմնականում ներկայացնում են  Սահմանադրության 213 հոդվածը, որտեղ ասվում է, թե Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչև 70 տարեկանը։

– Այո՛, բայց նույն հոդվածով ասում է՝ ՍԴ անդամները։ Բայց գործող Սահմանադրությամբ ստեղծված ՍԴ-ն այլևս անդամ չունի, դատավոր ունի։

– Բայց մեկնաբանություն կա, որ այդ 213 հոդվածով ՍԴ անդամները մեխանիկորեն դառնում են դատավորներ: Այսօր նման մեկնաբանություն է տվել նաև ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։

– Ես այդ պնդման հետ համաձայն կլինեի, եթե Սահմանադրության այդ 213-րդ հոդվածը շարադրված լիներ մոտավորապես այսպես՝ ՍԴ անդամները, որպես ՍԴ դատավորներ, շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը։ Բայց Սահմանադրության մեջ նշված է՝ ՍԴ անդամներ։ Իսկ նոր Սահմանադրությամբ ՍԴ-ն անդամներ չունի: Օրինակ՝ մի նորմն ասում է, թե ՍԴ որոշումները կայացվում են կեսից ավելի դատավորների կողմից։ Ավելի լավ է՝ սխալի կեսից հետ դառնալ։ Վաղը ՍԴ-ն կարող է ոչ թե մի իրավական նորմատիվ ակտի, այլև խաղաղության պայմանագրի վերաբերյալ որոշում կայացնի, նախագահի իմփիչմենտի վերաբերյալ եզրակացություն տա։ Այսինքն՝ լիազորությունները պետք է անվիճելի լինեն, նրա օրինակարգությունը պետք է կասկածից վեր լինի։ Ընդհանրապես, այս Սահմանադրությունը խայտառակություն է. որ ինստիտուտին ձեռք տանք, այնտեղ ռումբ է թաքնված։

– Սահմանադրության տեքստ մշակողներն այդ ռումբը դիտմա՞մբ, թե՞ չգիտակցելով են թաքցրել:

– Ես հիմա կասեմ, Դուք մտածեք։ Ես հիմա կներկայացնեմ մինչև այժմ չբարձրաձայնված մի օրինակ, Դուք որոշեք, թե այդ ռումբը դիտավորյա՞լ, թե՞ պատահաբար է հայտնվել թփերի տակ։ Մեր ամբողջ հանրապետությունը, դատական ատյանները, իրավապահ մարմինները, իրավապահները քննարկում են՝ Զինված ուժերի կիրառումը Մարտի 1-ի իրադարձություններին իրավաչա՞փ էր, թե՞ ոչ։ Մենք ասում ենք՝ ո՛չ, միայն ռազմական դրության ժամանակ իրավունք ուներ կիրառել։ Նոր Սահմանադրությամբ տեսնում ենք, որ Զինված ուժերի կիրառման՝ կառավարության լիազորությունը որևէ կերպ պայմանավորված չէ ռազմական դրության հետ։ Այսինքն՝ կառավարությունը Զինված ուժերը կիրառելու բացարձակ լիազորություն ունի՝ անկախ այն հանգամանքից՝ ռազմական դրություն, արտակարգ դրություն կա՞, թե՞ ոչ։ Սահմանափակում չկա։ Հիմա պատահաբա՞ր են վրիպել, թե՞ դիտավորյալ են նախատեսել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան