ՀՀ 4-րդ նախագահը միանշանակ ընտրված նախագահ է․ Վահե Գրիգորյանը՝ Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմության վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին։

Թեկնածուն նշեց, որ  այդ հարցի վերաբերյալ հարցազրույցներով է հանդես եկել այն ժամանակ, երբ  դեռ 4-րդ նախագահն ընտրված չէր։

«Ես հիմնավորել եմ իմ մասնագիտական վերլուծությունը և ասել, որ 4-րդ նախագահը պետք է ընտրվեր ՀՀ քաղաքացիների կողմից, բայց 4-րդ նախագահն ընտրվեց Ազգային ժողովի կողմից։ Ես իմ այս հիմնավորումներն արել եմ դեռ 4-րդ նախագահի ընտրությունից առաջ և իմ հիմնավորումների վերաբերյալ դեռ որևէ հակափաստարկ չեմ լսել։ Նախագահի ընտրությունից հետո տեղի են ունեցել իրավաքաղաքական լրջագույն գործընթացներ, որոնցից մեկը խորհրդարանական մոդելի տեղափոխումն էր 4-րդ նախագահի երդմնակալության պահից։ Ինձ՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու, չի կարելի հարց տալ՝ ճանաչում ես լեգիտիմությունը․ դա քաղաքական հարց է։ Ինձ կարելի է հարցնել որպես թեկնածու՝ արդյոք 4-րդ նախագահն ընտրված է, արդյոք ՀՀ-ն ունի 4-րդ նախագահ և դրա պատասխանը միանշանակ այո է։ Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, թե ՀՀ-ն չունի 4-րդ նախագահ, ոչ միայն չեն պատկերացնում իրավական անվտանգության հետևանքները, այլ նաև պատկերացում չունեն, թե ինչպես է իրավական անվտանգության գիծը սղվում և դառնում ազգային անվտանգության խնդիր»,- ասաց Վահե Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։